ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշտամբել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի օգնական և արտաքին հետախուզության աշխատակցուհի Ջենիֆեր Ուիլյամսին, որն ասել էր, թե ԱՄՆ նախագահի հեռախոսազրույցը Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ «անտեղին» է եղել: Այս մասին նա գրել է իր Twitter-ում: Թրամփը խորհուրդ է տվել Ուիլյամսին ծանոթանալ նախագահների հեռախոսազրույցների երկու վերծանումների հետ և Ուկրաինայի հայտարարությանը, որը նոր է դուրս եկել:
«Հետո նա թերևս հանդիպի Թրամփի մյուս հակառակորդների հետ, որոնց ես չեմ էլ ճանաչում և ոչ էլ լսել եմ նրանց մասին, և նախագահի նկատմամբ գրոհ կազմակերպի»,- գրել է Թրամփը: