
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին կոչ է արել հնարավորինս շուտ համաձայնության հասնել միջուկային զինաթափման հարցում և հայտարարել է, որ շուտով կհանդիպեն: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում:
«Դուք պետք է արագ գործեք, գործարք կնքեք: Շուտով կտեսնվենք»,- գրել է Թրամփը:
Նա նաև արձագանքել է ԿԺԴՀ կենտրոնական հեռագրական գործակալության վերջերս տարածած հաղորդագրությանը, որում նրա դեմոկրատ-հակառակորդ Ջո Բայդենին «կատաղած շուն» են անվանել: Թրամփը նշել է, որ Բայդենը կարող է լինել շատ «քնկոտ» և «դանդաղ», բայց «կատաղած շուն չէ». «նա ավելի լավն է»:
Ամերիկացի առաջնորդն իր մասին հավելել է, որ ինքը միակ մարդն է, որը կարող է ԿԺԴՀ-ին տանել «այնտեղ, որտեղ նա պետք է լինի»:
https://twitter.com/realDonaldTrump/status/1196080086686011398?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed&ref_url=https%3A%2F%2Ftwitter.com%2Frealdonaldtrump%2Fstatus%2F1196080086686011398