Friday, 19 04 2024
17:49
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ

Համայնքապետները պարտադիր կհայտարարագրեն իրենց եկամուտները. նրանք ոչ կողմ են, ոչ դեմ նախագծին

Եթե «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հեղինակած «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկը ընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ, ապա այդուհետև եկամուտների հայտարարագիր կներկայացնեն նաև համայնքապետները։

Հիշեցնենք, որ նախագիծը նախօրեին արդեն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Նախագծին կողմ է քվեարկել 95 պատգամավոր: Այս փոփոխություններով` եկամուտների հայտարարագիր են պարտավորվում լրացնել բոլոր համայնքապետները: Գործող կարգավորումներով` եկամուտների հայտարարագիր են լրացնում միայն 15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները:

Եթե նախագիծն ընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ, ապա օրենքը կգործի 2020 թվականից, հետևաբար, բոլոր համայնքապետները պարտավորված կլինեն եկամուտների հայտարարագիր լրացնել նաև 2019 թվականի համար:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը շատ դրական է գնահատում Թանդիլյանի նախաձեռնությունը, նախագիծը՝ համարելով, որ ցանկացած հանրային անձ, պաշտոնյա, պետք է հայտարարագիր ներկայացնի։ Երիցյանը այլ տեղում է խնդիր տեսնում, թե որքանով է ի վիճակի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, հիմա արդեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ի վիճակի վերլուծել այդ հայտարարագրերը.

«Հայտարարագրումն ինքնին շատ դրական է։ Բայց հարց է, թե հայտարարագրեր ընդունող մարմինը որքանով կարող է այդ ծավալը վերամշակել, ստուգել, թե արդյոք ներկայացված տվյալները համապատասխանում են իրականությանը, թե ոչ։ Այսինքն՝ խնդիրը զուտ տեխնիկական է։ Մնացած առումներով որևէ սահմանափակում չպետք է լինի։ Հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլոր պաշտոնյաները, հանրային անձինք։

Խոշորացված Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը համայնքների խոշորացումից հետո արդեն երկու տարի է՝ հայտարարագիր է ներկայացնում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եթե համայնքները խոշորացված էլ չլինեին և բնակչության թիվը 15 հազարը չգերազանցեր, ինքը էլի դեմ չէր լինի եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն։ «Եկամուտներ հայտարարագրելը, բացի դրականից, վատ կողմ չունի։ Արդեն երկու տարի է՝ հայտարարագիր եմ ներկայացնում և շատ ուրախ եմ, որ ամեն ինչ պարզ է ու թափանցիկ, ոչ մի խնդիր չկա։ Ես թաքցնելու բան չունեմ։ Բայց ես միայն իմ անունից կարող եմ խոսել, չգիտեմ՝ մնացածը ինչ են մտածում այս հարցի վերաբերյալ»,- ասաց Մանուչարյանը։

Հեղափոխությունից հետո հետհեղափոխական թոհուբոհի, ինտրիգների պատճառով հրաժարական տված, ապա արտահերթ ընտրությունների արդյունքում կրկին Ուրցաձորի համայնքապետ դարձած Ռաֆիկ Անդրեասյանն էլ ասաց, որ չի հասկանում եկամուտների հայտարարագիրը պարտադիր դարձնելու իմաստը։ Նրա խոսքերով՝ գյուղացին լավ գիտի, թե իր գյուղի համայնքապետն ինչ ունի. «Դա մեր երկրի առաջնահերթ խնդիրը չի։ Գյուղացին ամեն ինչ էլ գիտի, ամեն ինչ իր աչքի առաջ է կատարվում։ Ես դրա իմաստը չեմ հասկանում»։

Մեր դիտարկմանը՝ որպեսզի համայնքի ղեկավարները համայնքի հաշվին չհարստանան, ինչպես եղել է նախկինում, այլ իր ունեցածը հայտարարագրի և նշի ունեցածի ծագման աղբյուրը, Անդրեասյանը արձագանքեց. «Որ մարդ ուզեցավ գաղտնի պահել իր ունեցածը, էլի կպահի։ Հայտարարագրով բան չի որոշվում։ Ինձ էլ էին նախկինում մեղադրում աշխարհի մեղքերի մեջ, բա ինչի՞ քրեական գործերը կարճվեցին։ Այնպես որ, ես ոչ դեմ եմ, ոչ կողմ եկամուտների հայտարարագիր ներկայացնել։ Ես ավելի առաջնահերթ խնդիրներ եմ տեսնում։ Կրթությունն է առաջնահերթ։ Եթե մարդը կիրթ չեղավ, ոչ մի հարց էլ չի լուծվելու»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ թեպետ նախագիծն իրականում ողջունելի է, բայց այն էպիզոդիկ է։ «Բազմիցս ենք խոսել այն մասին, որ Հայաստանում հայտարարագրերի բովանդակության և հարակից օրենսդրությունը չափազանց թերի է և այդ առումով կոմպլեքս փոփոխություններ են պետք, որոնք հակակոռուպցիոն ռազմավարության և դրան կից պլանում ներառված են։ Այնտեղ իսկապես շատ բաներ կան, որոնք պետք է փոխվեն։ Հետևաբար, Մանե Թանդիլյանի նախագիծը ընդհանուր տրամաբանության քայլերից մեկն է, բայց այն էպիզոդիկ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Իոաննիսյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե հնարավոր չի լինի այդ ծավալի հայտարարագրերը վերլուծել, Իոաննիսյանը այդտեղ խնդիր չի տեսնում։ «Թող հայտարարագիրը ներկայացնի համայնքապետը, հետո եթե ինչ-որ մեկը, մի հետաքննող լրագրող, իրավապահ մարմինները ցանկանան ստուգել, կստուգեն։ Թող այդ հնարավորությունը լինի։ Ապագայում էլ, եթե հակակոռուպցիոն կոմիտե ստեղծվի, որը մասնագիտանա դրա վրա, արդեն հայտարարագրերը ստուգելու հազար ու մի մեխանիզմ կներդրվի։ Այնպես որ, ես կարծում եմ, որ ավելի գլոբալ մոտեցում է պետք հարցին, քան Թանդիլյանի մոտեցումն է»,- եզրափակեց Իոաննիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում