
Դերասան Անտոնիո Բանդերասը ելույթ է ունեցել իր թատրոնի բացմանը Իսպանիայի հարավում գտնվող հայրենի Մալագա քաղաքում, հաղորդում է France Info-ն:
Նոր «Teatro del Soho» թատրոնի բեմում ցուցադրված առաջին ներկայացումը «Կորդեբալետ» (A Chorus Line) մյուզիքլն էր: Ինքը՝ Բանդերասը, կատարել է դերերից մեկը:
Դերասանները հանդես են եկել ավելի քան 800 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճի առաջ՝ 22 երաժիշտներից կազմված նվագախմբի ուղեկցությամբ:
Հաղորդվում է, որ Մալագայում տեղի ունեցած պրեմիերայից հետո բեմադրությունը շրջագայելու է Իսպանիայում: