
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն իր թեկնածությունն է առաջադրելու 2020 թվականին: Այս մասին նա հայտնել է լրագրողներին, փոխանցում է РИА Новости- ն:
Ըստ պետության ղեկավարի, հաջորդ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2020-ի ամռանը: Նա խոստացավ, որ կմասնակցի ընտրություններին, բայց նշեց, որ նախագահական աթոռից «մատները կապտելու աստիճանի» չի կառչի:
Նա ավելացրեց, որ բելառուսներն իրենք պետք է չեղարկեն իր թեկնածությունը։
Լուկաշենկոն ղեկավարել է Բելառուսը 1990-ականների կեսերից և անընդհատ հաղթել է ընտրություններում՝ գրեթե առանց մրցակցության: Սա Լուկաշենկոյի վեցերորդ ընտրությունն է: