Ֆրանսիական Airbus ընկերությունը նախատեսում է ստեղծել շրջակա միջավայրը չաղտոտող ինքնաթիռ: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ ընկերության գործադիր տնօրեն Սանդրա Շայֆերին հղումով:
Նրա խոսքով՝ 100 ուղևորի համար նախատեսված ածխածնի զրոյական արտանետումներով ինքնաթիռները, որոնք տարածաշրջանային թռիչքներ կիրականացնեն, կարող են հայտնվել 2030-ականներին: Բացի այդ, ավիաընկերության խոսնակն ասաց, որ հեռահար ինքնաթիռներում, օրինակ՝ Airbus A350 ինքնաթիռում, նախատեսում են օգտագործել նոր տեխնոլոգիաներ, որոնք նաև կօգնեն նվազեցնել վնասակար արտանետումները:
Ավելի վաղ Եվրամիության մի շարք երկրների իշխանությունները հայտարարել էին, որ առաջիկա տարիներին էկոլոգիական հարկ են մտցնելու ավիափոխադրողների համար: