Իննամյա թմբկահարուհի Նանդի Բուշելը YouTube- ում տեղադրեց Nirvana ռոք խմբի In Bloom երգի cover-տարբերակը և հմայեց համացանցին:
Տեսանյութում աղջիկը հրաշալիորեն կատարում է երգը հարվածային գործիքների վրա:
«Ես սիրում եմ Նիրվանան և կարող եմ ամբողջ օրը նվագել նրանց երաժշտությունը հարվածային գործիքներով», – տեսանյութում գրել է Նանդին:
Մեկ շաբաթում տեսանյութը ստացել է 336 հազար դիտում:
Օգտագործողները գնահատեցին երիտասարդ թմբկահարուհու հմտությունները:
«Հիանալի աշխատանք է: Որպես նախկին թմբկահար՝ խորհուրդ եմ տալիս ձեռք բերել ականջակալ դնել, թե չէ ձայնը հավերժ կմնա ականջներիդ մեջ », – գրել է օգտատերերից մեկը:
«Ես կռվի կբռնվեմ dislike դրած ցանկացած մեկի հետ», – մեկնաբանում է մեկ ուրիշը:
«Չեմ կարող ասել, թե ինչ զարմանալի թեթևացում է իմանալ, որ երաժշտության ապագան այդքան լավ ձեռքերում է: Դուք = ROCK!»,- ավելացրեց ևս մեկ մեկնաբան: