Օտտավայում անցկացվեց Սանտա Կլաուսի շքերթ, որին մասնակցեցին Կանադայի մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սանտան հատուկ առաքելությամբ Կանադա է ժամանել կաթոլիկ Սուրբ Ծննդյան և Նոր տարվա նախօրեին: Հեքիաթային հրաշագործը խնդրել է օգնել իրեն՝ նվերներ պատրաստել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար:
Սանտային օգնեցին էլֆերը: Նրանք քաղցրավենիք բաժանեցին քաղաքի բնակիչներին և խնդրեցին օգնել տոներին պատրաստվելուն:
https://www.youtube.com/watch?v=tLehJbUArRQ&feature=youtu.be
«Կարող եք խաղալիքներ կամ գրքեր նվիրել, կամ փոքր գումար նվիրաբերել, և մենք նրանց համար նվերներ կգնենք», – ասաց Էլֆերից մեկը՝ ձեռքին մեծ կարմիր գուլպա, որի մեջ կարող էին դնել նվիրատվությունները:
Շքերթն անցկացվեց Օտտավայի կենտրոնական փողոցներից մեկում: Չնայած ճանապարհը մի քանի ժամով արգելափակված էր, բայց վարորդներից և ոչ ոք չէր դժգոհում, քանի որ Սանտան էր ժամանել իրենց քաղաք: