ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է երկրում ինտերնետն անջատելու Իրանի փորձերը:
«ԱՄՆ-ն աջակցում է Իրանի երկայնամիտ ժողովրդի բողոքներին ընդդեմ կոռումպացված ռեժիմի վերջին անարդարությունների», – գրել է Օրթագուսը Twitter-ում:
Նա հավելել է, որ ամերիկյան կողմը դատապարտում է ինտերնետն անջատելու փորձերը:
Հունիսի 17-ին Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել է, որ Իրանը հայտնաբերել է ԿՀՎ լրտեսական կիբեռցանցը և ոչնչացրել է այն: