Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ելույթ է ունեցել Տեխաս նահանգի Հյուսթոնի երկու բանտերում: Այս մասին հայտնում է TMZ թաբլոիդը՝ տեղական ոստիկանությանը հղումով:
Նշվում է, որ ռեփերի այցը անակնկալ էր բանտարկյալների և բանտերի աշխատակիցների մեծ մասի համար, քանի որ համերգների կազմակերպմանը մասնակցել են մի քանի հոգի:
Համերգներն անցկացվեցին «Կիրակնօրյա ծառայություն» երաժշտական նախագծի շրջանակներում, որին մասնակցել է ավետարանի երգչախումբը:
Հստակեցվում է, որ ռեփերը հոկտեմբերի 25-ին թողարկել է «Հիսուսը թագավոր է» ալբոմը, որը կրոնական թեմաներով11 երգ է ներառում: