Պարելը, երգչախմբում երգելը, հարվածային գործիքներ նվագելը, նկարգլը կարող են էապես ազդել առողջության վրա: ԱՀԿ մասնագետները ուսումնասիրել են արվեստի ազդեցությունը առողջության վրա և պարզել, որ որոշները օրգանիզմի վրա ավելի ուժեղ են ազդում, քան դեղամիջոցները, գրում է «Մեդիկֆորումը»:
ԱՀԿ մասնագետները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ արվեստի որոշ ձևեր կարող են ավելի լավ ազդել առողջության վրա, քան դեղամիջոցները: Փորձագետներն ինը տարվա ընթացքում մի քանի հարյուր ուսումնասիրություններ արեցին՝ վերլուծելով արվեստի կապը տարբեր հիվանդությունների հետ:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ երգեցողության մեջ օգտագործվող շնչառության տեխնիկան բուժիչ ազդեցություն է ունենում քրոնիկ թոքային հիվանդություն ունեցող հիվանդների, ինչպես նաև անհանգստության կամ ընկճախտի դեպքում: Բացի այդ, երգելը պաշտպանում է շնչառական հիվանդություններից:
Մասնագետները հավելեցին, որ երգչախմբային երգեցողությունը, նկարելը, ծեփելը, հարվածային գործիքներով նվագելը արդյունավետորեն օգնում են նվազեցնել դեպրեսիան, անհանգստությունն ու ընկճախտը: Սրտի քրոնիկ անբավարարություն ունեցող հիվանդներին նրանք խորհուրդ են տալիս պարել, մասնավորապես՝ վալս:
Կալիգրաֆիայի արվեստին տիրապետելը, ինչպես պարզել են ԱՀԿ փորձագետները, օգնում է պայքարել սթրեսի, հիպերակտիվության համախտանիշի և հետվնասվածքային սթրեսի դրսևորումների դեմ: