Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թագուհի Էլիզաբեթ Երկրորդի որդին սխալմունք է անվանել իր այցը միլիարդատեր Էփշտեյնին, որին մեղադրում էին անչափահասների սեռական առևտրի մեջ

2008 թվականին Էփշտեյնը առաջին անգամ դատապարտվեց անչափահասներին սեռական բիզնեսում ներգրավելու համար: Երկու տարի անց լրագրողները լուսանկարել են միլիարդատիրոջն ու արքայազն Էնդրյուին՝ զբոսնելիս:

Բրիտանացի արքայազն Էնդրյուն սխալմունք է անվանել 2010-ին ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնին այցը, որին արդեն դատել էին անչափահասներին սեռական գործողությունների մղելու համար: Նա դա ասել է BBC- ին տված հարցազրույցում, գրում է Գրոմադսկին:

Արքայազն Էնդրյուն հայտարարեց, որ իր արարքը, որպես արքայական ընտանիքի անդամի, անարժան էր և ընդունում է, որ այս արարքով հարվածի տակ է դրել ընտանիքին:

Մամուլում հայտնվեց ևս մեկ լուսանկար, որում արքայազնը գտնվում է Էպշտեյի նյույորքյան կալվածքում: 2015-ին արքայազն Էնդրյուի անունը նշված էր դատական փաստաթղթերում`Էփշտեյնի մեկ այլ գործով: Վիրջինիա Ջուֆրեն և մի քանի այլ կանայք պնդում էին, որ նրանք ֆինանսիստի զոհն են դարձել, որը իրենց՝ այն ժամանակ դեռ անչափահասներին, ստիպել է սեռական հարաբերություն ունենալ այլ տղամարդկանց հետ: Ջուֆրեն հայտարարել է, որ 1999-2002 թվականներին Լոնդոնում, Նյու Յորքում և Կարիբյան կղզում՝ Էփշտեյնի մասնավոր տարածքում, ստիպված է եղել երեք անգամ սեռական հարաբերություններ ունենալ արքայազն Էնդրյուի հետ:

1999-ին նա 17 տարեկան էր: BBC-ին տված հարցազրույցում իշխանն ասաց, որ չի հիշում, թե երբևէ հանդիպել է Վիրջինիա Ջուֆրեի հետ:

Հիշեցնենք, որ Նյու Յորքի բանտի մենախցում սեռական թրաֆիքինգի մեղադրանքով դատավարությանը սպասող Ջեֆրի Էփշտեյնը, որը տասնյակ անչափահաս աղջիկների մահվան պատճառ էր դարձել, օգոստոսի 10-ի առավոտյան իր խցում մահացած էր հայտնաբերվել: Դատաբժշկական փորձագետները պարզել են, որ մահվան պատճառը ինքնասպանությունն է:

2007-ին միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնին մեղադրեցին տասնյակ անչափահասների մարմնավաճառության մղելու մեջ: Հետաքննությունն անցկացվել է 2002-2005 թվականներին Նյու Յորքում և Ֆլորիդայում: Այնուհետև Էփշտեյնը գործարք կնքեց հետաքննության հետ։ Ալեքս Ակոստան՝ Հարավային Ֆլորիդայի այն ժամանակվա դատախազը, համաձայնեց գործարք կնքել Էփշտեյնի հետ։ Արդյունքում, նա երկար տարիների, նույնիսկ ցմահ բանտարկության փոխարեն բանտում մնաց ընդամենը 13 ամիս: Բացի դրանից, Ակոստան համաձայնեց գործի հետաքննության հետ կապված փաստերը թաքցնել տուժողներից: Այնուամենայնիվ, 2018 թվականի նոյեմբերին «Մայամի Հերալդ» թերթը հրապարակեց Ջեֆրի Էփշտեյնի գործի և դրանում Ալեքս Ակոստայի դերի վերաբերյալ սեփական հետաքննությունը: Լրագրողներին հաջողվեց գտնել Էփշտեյնի բռնության 60 զոհի։

Այս տարվա փետրվարին Հարավային Ֆլորիդայի շրջանային դատարանի դատավոր Քենեթ Մառան որոշում կայացրեց, որ զոհերի մասին տեղեկատվության քողարկումը ապօրինի է: 2019 թվականի հուլիսի 7-ին ԱՄՆ իշխանությունները ձերբակալեցին Էփշտեյնին:

Սենատի Դեմոկրատ փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենսի Փելոսին պահանջել են Ակոստայի հրաժարականը, իսկ #AcostaResign քարոզարշավը տարածվեց Twitter- ում:

Հուլիսի 12-ին ԱՄՆ աշխատանքի նախարար Ալեքս Ակոստան Էփշտեյնի հետ կապված սկանդալի պատճառով հայտարարեց իր հրաժարականի մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում