Անգլիայում DNANudge անունով մի թևնոց ներկայացրին, որը սեփականատիրոջն օգնում է ճիշտ և առողջարար ընտրություն կատարել սննդամթերք գնելիս:
Նորույթը ներկայացրեց գյուտարար, պրոֆեսոր Քրիս Թումազուն:
Նորույթն աշխատում է դրա մեջ «ներկառուցված» մարդու ԴՆԹ նմուշի հիման վրա. պետք է բերանի լորձաթաղանթից վերցված նմուշը դնել թևնոցի միջի հատուկ միիկրոչիպի վրա:
Միկրոչիպը վերլուծելով ԴՆԹ-ն`բացահայտում է, կա՞ արդյոք շաքարախտ մարդու մոտ: Այս տվյալների հիման վրա DNANudge-ն առաջարկում է լավագույն տարբերակը ուտելիք ընտրելիս:
Թևնոցը շատ պարզ է աշխատում. պարզապես պետք է սկանավորել արտադրանքի շտրիխ կոդը, և եթե այն հարմար է մարդուն, ապա DNANudge-ը կանաչ լույս է արձակում: Եթե ոչ, ապա լույսը կարմիր է:
«Մենք չենք ասում մարդկանց թխվածք մի կերեք, խաղող մի կերեք: Ոչ, բլիթներ կարող եք ուտել, բայց կարող եք նաև ընտրել ճիշտ բլիթներ՝ ԴՆԹ-ին և ձեր ապրելակերպին համապատասխան»,- ասում է պրոֆեսոր Թումազուն: