Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

Հեղափոխությունն ուզուրպատորների հետ գործարքի գնալու իրավունք չունի․ Փաշինյանի հերթական սխալը

Կառավարության կողմից օրերս հաստատված ու Ազգային ժողով ուղարկված նախագիծը Սահմանադրական դատարանի դատավորներին առաջարկում է անցնել վաղ կենսաթոշակի։ Ընդ որում՝ օրինագծով պահպանվելու են ՍԴ դատավորների բոլոր սոցիալական երաշխիքները. եթե դատավորները հրաժարական ներկայացնեն մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, ապա կստանան հրաժարականի պահին ստացած աշխատավարձի չափ կենսաթոշակ: Այդ արտոնությունից դատավորները հնարավորություն կունենան օգտվել մինչև Սահմանադրությամբ սահմանված իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը։

Այս առիթով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ըստ Սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավորման 12 տարի ժամկետ է սահմանված, նախատեսվում է, որ դատարանի նախագահը պետք է ընտրվի ՍԴ անդամների կողմից՝ վեց տարի ժամկետով, և այս բոլոր դրույթները արդեն ուժի մեջ են մտնել:

«Այս դրույթներն ամբողջությամբ ուժի մեջ են մտել, բայց այս սահմանադրական փոփոխությունների համար նախատեսված դրույթները հնարավոր չէ իրականացնել առնվազն մինչև 2035 թվականը: Փաստորեն, մի կողմից հեղինակներն ասել են, որ երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը գտել ենք, բայց մյուս կողմից գործողություններ են արել, որոնք մինչև 2035 թ. թույլ չեն տալու ունենալ այդ երազանքի Սահմանադրական դատարանը»,-ասել է նա։

Վարչապետի բերած մոտիվացիան, անշուշտ, ճիշտ է, սակայն ՍԴ ճգնաժամը վերացնելու ուղղությամբ իշխանության ձեռնարկած քայլերը ոչ միայն թերի են, այլ նաև հակասական, ինչի հետևանքով ոչ միայն արդյունավետ լուծումներ չեն գտնվում, այլ դարձյալ խեղաթյուրվում է հեղափոխության օրակարգը։

Դատական համակարգի ճգնաժամի հաղթահարման համար իշխանությունը կարող է դիմել չարդարացված հեղափոխականության՝ արգելափակելով դատարանների շենքերի մուտքերը, ինչին, բնականաբար, հետևում է միջազգային բավականին կոշտ արձագանքը։ Մյուս կողմից՝ նույն իշխանությունը դառնում է «թավիշի» պատանդը ու հրաժարվում է խորհրդարանի միջոցով իրավա-քաղաքական գնահատական տալ ՍԴ անցած տարիների գործունեությանը՝ հատկապես այն որոշումներին, որոնք վերաբերում են ընտրություններին։ Մի կողմից ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցում ՍԴ-ում իշխանության յուրացման հատկանիշներով, ինչը ենթադրում է, որ Հրայր Թովմասյանն ու էլի շատերը ուզուրպացրել են իշխանությունը ու նրանց գուցե սպասում է երկարատև ազատազրկում, մյուս կողմից՝ խորհարդարանի դատին է ներկայացվում վաղ կենսաթոշակի մասին օրենքը, որը փրկագին է համարվում, որը մենք պետք է վճարենք առողջ դատական համակարգ ունենալու համար։

Նման հակասական իրավիճակն իրոք աբսուրդային է, ինչի հետևանքով ոչ միայն չի լուծվում ՍԴ շուրջ առաջացած ճգնաժամը, այլ էապես տուժում է քաղաքական իշխանության հեռանկարը։ Խորհրդարանին ներկայացված օրենքի նախագիծը խայտառակություն է իր փլիսոփայության մեջ։ Հեղափոխությունն իրավունք չունի գործարք առաջարկել մարդկանց, որոնք խորհրդանշում են կոռուպացիոն համակարգը՝ իշխանության ուզուրպացիայի բազմաթիվ դրսևորումներով։

Երեկ այս թեմայով հանրային քննարկումների ժամանակ ՍԴ ադամն Ալվինա Գյուլումյանի մի կարծիքի հետ, անշուշտ, համաձայն եմ։ «Մի տարբերակ կա միայն. դա նոր Սահմանադրության ընդունումն է»,- ասել է նա: Իշխանությունը չպետք է հապաղի, հակառակ պարագայում՝ կարող է գործել դատական համակրգի միջոցով ռևանշի տարբերակը, ինչն արդեն մարտահրավեր կլինի հեղափոխությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում