Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՍԴ-ն նախկինում պետությունը զավթածների  վերջին բաստիոնն  է․ ստեղծված ճգնաժամից դուրս գալու երկու ելք կա

«Այն, որ Սահմանադրական Դատարանի նկատմամբ կա հանրային վստահության ճգնաժամ՝ ակնհայտ է  և  2018 թվականին  Թավշյա հեղափոխություն իրականացնելու պատճառներից մեկն էլ հենց  սա  էր, որովհետև, եթե Սահմանադրական Դատարանն իր դիրքում լիներ և սահմանադրական կարգը պաշտպանողի  դիրքում լիներ, ապա, բնականաբար, նախորդ իշխանությունների կողմից պետության զավթում չէր լինի։ Բոլորս էլ պետք է ընդունեք, որ նման երկրներում, որտեղ պետությունը զավթվում է մի խումբ մարդկանց կողմից, ապա դա նաև դատական իշխանության և հատկապես Սահմանադրական Դատարանի անգործության հետևանք է։

Պատահական չէ, որ  պետության այդ զավթիչները հիմա  այսպես ատամներով պաշտպանում են ՍԴ-ն կամ դրա իբրև անկախությունը, որովհետև  սա նրանց  վերջին բաստիոնն է։  Սա հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ ՍԴ-ի շուրջ ճգնաժամը նոր չի առաջացել, այլ վաղուց կա, պարզապես այս փուլում այդ ճգնաժամը խորացել է այն պատճառով, որ ՍԴ-ն չի համապատասխանեցվել ժողովրդավարական և իրավական պետության չափանիշներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց  իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Սահմանադրական Դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակից իրավական ճանապարհով դուրս գալու երկու ելք կա։

«Առաջինը՝  ներկայիս Սահմանադրության փոփոխությունն է և նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ սա խորհրդարանական կառավարման մոդելով շարժվող երկրի Սահմանադրություն չի և չի ապահովում իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը։

Երկրորդ՝ ՍԴ անդամներն իրենք պետք է  քաղաքացիական պատասխանատվություն  զգան  ու ինքնակամ հրաժարական ներկայացնեն։ Բայց այս համատեքստում ուզում եմ մի կարևորագույն խնդիր  մատնանշել՝   հիմա մենք ունենք մի այնպիսի ՍԴ, որ, եթե անգամ  դրա բոլոր ներկայիս անդամները հրաժարական էլ տան, ապա ՍԴ-ի նկատմամբ վերաբերմունքը չի կարող փոխվել, քանզի  այն մեխանիզմները, որով աշխատում է ՍԴ-ն՝ վստահելի համարվել, միանշանակ, չի կարող։ Պետք է հստակ ինստիտուցիոնալ մակարդակով ամրագրել Սահմանադրական Դատարանի անկախությունը»,-շեշտեց մեր զրուցակիցը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում