Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ուկրաինայի հայ համայնքի չիրացված ներուժը. Զարեհ Սինանյանն սկսել է հանդիպումների շարքը

Ուկրաինա աշխատանքային այցի երկրորդ օրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սկսեց Ուկրաինայի հայ համայնքի նախագահ Վիլեն Շատվորյանի հետ հանդիպմամբ: Մասնակցում էին միության մի շարք անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են` գլխավոր հանձնակատարը ողջունեց ներկաներին և իր ուրախությունը հայտնեց ծանոթության առթիվ:

«Առաջին այցս է Ուկրաինա: Այստեղ հսկայածավալ հայ համայնք ունենք՝ մեծ ներուժով և հնարավորություններով, որը պետք է սերտ համագործակցության միջոցով հնարավորինս իրացնել և միասին աշխատել: Հայ համայնքն իրոք գործուն է, դինամիկ»,-նշեց Զարեհ Սինանյանը:

Վիլեն Շատվորյանը ներկայացրեց համայնքային կյանքը, միության գործունեությունն ու աշխատանքի ձևաչափը հայ համայնքի ներսում, ինչպես նաև կարևորեց հայերի դերակատարությունը հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:

«Այստեղ «ոսկի» երիտասարդություն ունենք՝ հետաքրքիր ու ակտիվ, նրանք ամբողջապես մասնակցում են համայնքային կյանքին, և մենք էլ շահագրգռված ենք նպաստելու սերնդափոխությանը»,- նշեց միության ղեկավարը:

Նա հավելեց, որ Ուկրաինայի բազմահազարանոց հայ համայնքն իրոք ահռելի չիրացված ներուժ ունի, և հանձնակատարի այս այցը նոր, ավելի սերտ հարաբերությունների մեկնարկի խոսուն ազդակ է:

«Պատրաստ ենք համագործակցության, պարզապես պետք է ճիշտ ձևաչափ մշակել: Համայնք իրոք համախմբված ու միասնական է, և մենք փորձում ենք առավելագույնս օգտակար լինել Հայաստանին»,-նշեց Վիլեն Շատվորյանը:

Միության անդամները մանրամասնորեն ներկայացրին ՈւՀՄ-ի աշխատանքը հայ համայնքում, կառուցվածքը, բաժանմունքները, միության ներսում գործող երիտասարդական, մշակութային և այլ շրջանակները:

Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորեց միության գործունեությունը և սերտ աշխատանքի ու մշտական հետադարձ կապի հույս հայտնեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում