«Ռեյփսիդ» ընկերության «Ոսկե Կաթիլ» պիտակը կրող ձեթի գործարանը հիմնադրվել է 2010 թվականին։ Այն գտնվում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։ Գործարանն ունի երկու արտադրամաս, որոնք նախատեսված են ռաֆինացված և ոչ ռաֆինացված ձեթերի արտադրության համար։
«Ռեյփսիդ» ընկերության տնօրեն Նորայր Ստեփանյանի տեղեկացմամբ՝ ներկա դրությամբ գործարանն ունի 45 աշխատակից։
«Աճեցնում ենք չորս տեսակի յուղատու կուլտուրաներ՝ արևածաղիկ, սոյա, հալածուկ և կտավատ։ Չռաֆինացված ձեթը արտահանում ենք ԱՄՆ, շուտով կարտահանենք նաև Բեյրութ ու եվրոպական երկրներ, իսկ ինչ վերաբերում է ռաֆինացված ձեթին, ապա դրա հիմնական սպառումը Հայաստանում է, Արցախում և Պաշտպանության բանակում, սակայն ռաֆինացված ձեթ շուտով կարտահանենք նաև ասիական երկրներ, որովհետև նրանց կողմից էլ հետզհետե մեծ հետաքրքրություն է առաջանում մեր արտադրանքի նկատմամբ»,-նշեց Նորայր Ստեփանյանը։
Շուկայում իրենց արտադրանքի մրցունակության գլխավոր երաշխիքը գործարանի տնօրենը համարեց արհեստական նյութերի, ավելորդ համ ու հոտի բացակայությունը, էկոլոգիապես մաքուր լինելն ու բարձր տեսակարար կշիռը:
Մանրամասները՝ տեսանյութում։