Ըստ Challenger, Gray & Christmas Inc. խորհրդատվական ընկերության ուսումնասիրության՝ ԱՄՆ-ում ավելի ու ավելի շատ ընկերություններ են հրաժարվում իրենց աշխատակիցների համար ամանորյա միջոցառումներ անցկացնելուց։ Այս տարի ընկերությունների գրեթե 35% -ը չի ունենա կորպորատիվ երեկույթներ: Դա ամենացածր արդյունքն է 2009 թվականից ի վեր, երբ ճգնաժամի պատճառով ընկերությունների 38%-ը տոնական օրեր չէր նշում: Հատկանշական է, որ միևնույն ժամանակ, ընկերությունների 62% -ի ներկայացուցիչները նշել են, որ իրենց ֆինանսական ցուցանիշները բարելավվել են նախորդ տարվա համեմատ, իսկ ևս 29%-ը նշել է, որ ընկերության ֆինանսական վիճակը մնացել է նախորդ տարվա մակարդակի վրա:
Ամանորյա կորպորատիվ երեկույթների կրճատման հնարավոր պատճառներից մեկը անհանգստություն է երեկույթներին հնարավոր ոտնձգությունների կապակցությամբ.
այդ մտահոգությունն ունի ընկերությունների մեկ երրորդը: Դրանցից 27% -ը ասում է, որ անցած տարվանից աշխատակիցների հետ զրուցում են գործընկերների նկատմամբ բռնարար վարքի անթույլատրելիության մասին: Այնուամենայնիվ, ընկերությունների ավելի քան 60%-ի ներկայացուցիչներ նման մտավախություններ չունեն, բայց դրանց 24% -ը, պարզապես, բացատրական խոսակցություններ է ունեցել աշխատողների հետ ամբողջ տարվա ընթացքում: