Friday, 29 03 2024
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Փաշինյանի «ուժային» օրը․ իշխանությունը նոր իմիջի անհրաժեշտություն ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Նիստի ընթացքում նախանշվել են Հայաստանի և Արցախի Զինված ուժերի համատեղ միջոցառումների ծրագրով ընթացիկ տարվա ընթացքում արձանագրված արդյունքները, քննարկվել 2020 թվականին, ինչպես նաև միջնաժամկետ հատվածում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:

Այս իրադարձության մեջ, թերևս, արտառոց ոչ մի բան չկա՝ հատկապես, որ տարվա ավարտին ավանդաբար ամփոփումներ են արվում ու նախանշվում են հաջորդ տարվա ծրագրերը։

Սակայն Փաշինյանի գրաֆիկում ՊՆ այցելությունն այսօր միակ, այսպես ասած, «ուժային» միջոցառումը չի եղել։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել նաև Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: «Այսօրվա Անվտանգության խորհրդի մեր նիստն, ըստ էության արտահերթ է, բայց դա կախված է այն հանգամանքի հետ, որ նախորդ նիստերի օրակարգը ծանրաբեռնված է եղել և մենք օրակարգի որոշ հարցեր տեղափոխել ենք այսօրվա քննարկմանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը: ԱԽ նիստի օրակարգում եղել են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

ԱԽ նիստերը, որպես կանոն, հրապարակային չեն լինում ու երբ դրանք հրավիրվում են, հասարակության շրջանում տպավորություն է ստեղծվում, որ երկրում արտակարգ ինչ-որ իրադաձություն է տեղի ունեցել։ Իհարկե, նման կարծիքը հեռու է իրականությունից ու ավելի շատ կարծրատիպերի հետևանք է ու նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ ԱԽ-ում իրապես պետք է կայացվեն ռազմավարական բնույթի կարևոր որոշումներ։ Բանն այն է, որ ԱԽ մասին թյուր պատկերացումներ ունեն անգամ մեր պատգամավորներից շատերը ու նույնիսկ տպավորությունն այնպիսինն է, որ նրանցից շատերը ծանոթ չեն Սահմանդրությանը ու իներցիոն ընկալում ունեն, թե ԱԽ-ն դեռ խորհրդատվական մարմին է՝ ինչպես եղել է նախկին երեք նախագահների պաշտոնավարման շրջանում։ Օրինակ, ավարտվող շաբաթվա ընթացքում խորհրդարանում քննարկվում էր մի օրինագիծ, որով ֆորմալիզացվելու էր ԱԺ նախագահի մասնակցությունը ԱԽ նիստերին։

Խորհրդարանական կառավարման պարագայում սա աբսուրդ է, որովհետև ԱԽ-ն գործադիր իշխանության մաս է ու, ըստ էության, կատարում է փոքր կաբինետի դեր, ըստ այդմ՝ իշխանության այլ ճյուղերի ներկայացուցիչներ սահմանադրական այս մարմնում ներկայացված լինել չեն կարող։

Դեռ լավ է, որ այս նախագծի ընդունումը տապալվեց՝ խորհրդարանական մեծամասնության թափթփվածության ու ընդդիմադիր խմբակցությունների ընդդիմանալու հետևանքով։ Մյուս կողմից՝ ԱԽ-ն, բացի ֆորմալիստական բաղադրիչից, նոր բովանադակության, մոտեցումների անհրաժեշտություն ունի․ այն շատ կարևոր ինստիտուտ է, որն առանցքային դերակատարություն ունի երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ ԱԽ գործող քարտուղարի հրապարակային հայտարարությունները լավատեսության հիմքեր չեն տալիս, որ նա մինչև վերջ գիտակցել է պետական այս ինստիտուտի ֆունկցիոնալ նշանակությունը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա վարչապետը նկատելիորեն իշխանության նոր իմիջ ձևավորելու խնդիր ունի։ Հեղափոխական էյֆորիան այլևս չկա, Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո ԱԱԾ-ն իշխանության համար կորցրել է նախկին գրավչությունը ու Փաշինյանի խնդիրն է ինստիտուցիոնալ նոր ուրվագիծ մշակել ուժային կառույցների համար՝ նպաստելով նաև իշխանության նոր իմիջի ձևավորմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում