Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Պուտինասեր իշխանության ոդիսականը կամ ինչպես է պարտվում հեղափոխությունը

Ավելի քան քսան երկրների թվում Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ–ի` Ղրիմի վերաբերյալ բանաձևին։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով փաստաթղթի նորացված նախագիծը։

Ըստ ՄԱԿ–ի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության, բանաձևին դեմ են քվեարկել 23 երկիր` Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Կամբոջան, Կոտ դ’Իվուարը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մյանման, Նիկարագուան, Ֆիլիպինները, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Ուգանդան, Վենեսուելան և Զիմբաբվեն։ Բանաձևի նախագիծը վերջնական քվեարկության կդրվի դեկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի հանձնաժողովի նիստում։

Միայն առաջին հայացքից է խնդիրը լոկալ կամ երկրորդական թվում, իրականում գործ ունենք երկու տասնամյակում ձևավորված հոռի մի ավանդույթի հետ, երբ Հայաստանը միջազգային կառույցներում դիրքավորվում է ռուսական շահերին հանգույն՝ դույզն ինչ չմտածելով սեփական օրակարգի մասին։ Հեղափոխությունն այս իմաստով գրեթե ոչինչ չի փոխել, ավելին՝ կան հիմքեր պնդելու, որ հեղափոխության արժեքներն արտաքին քաղաքականության մեջ չեն կապիտալիզացվել, ինչն առհասարակ կասկածի տակ է դնում անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների պատմականությունը։

Հայաստանը կարող էր գոնե «ձեռնպահ» քվեարկել՝ ցույց տալով իր ինքնիշխանությունը, խուսափելով բռնապետական պետությունների հետ նույնանալու հեռանկարից։ Սակայն գործել է անցյալից մնացած խոտոր փիլիսոփայությունն ու արտաքին քաղաքականության մեջ ներկաները նախկիներից տարբերվում են թերևս այն հանգամանքով, որ մենթալ ռուսամետությանը փոխարինել է «պրագմատիկ» պուտինամետությունը։

Որևէ մեկը ռացիոնալ բացատրություն չի կարող տալ, թե ինչու է Հայաստանը դեմ քվերակել «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով փաստաթղթի նորացված նախագծին։ Ակնհայտորեն ստորադասվել է մեր պետական օրակարգը, ստորադասվել է ռուսական շահերին, ինչը ենթադրում է, որ անգամ հեղափոխությունից հետո Հայաստանը չունի ինքնիշխան, հայաստանակենտրոն քաղաքականություն։ Ինքնիշխանության մասին գեղեցիկ խոսքերը, Հայաստանի սուբեկտության մեծացման մասին ելույթներն առ ոչինչ են, երբ բախվում ենք իրական քաղաքականության հետ, որի դրսևորումը նաև ՄԱԿ-ում տեղի ունեցող քվեարկություններն են։

Նման քվեարկություններով Հայաստանն իրեն դուրս է դնում քաղաքակիրթ աշխարհից՝ մի կողմից ավտորիտարիզմի ճահիճում փոշիացնելով թավշյա հեղափոխության բարենպաստ հետևանքները, մյուս կողմից՝ վտանգելով մեր պետական օրակարգի շուրջ հնարավոր միջազգային կոնսոլիդացիան, որի անհրաժեշտությունը պաշտոնական Երևանն ունի հատկապես ԼՂ խնդրում։

Մենք երբեմն տրնտնջում ենք, որ Ուկրաինան զենք է վաճառում Ադրբեջանին կամ նրա հետ համերաշխվում է տարբեր հարթակներում, սակայն ամեն բան անում ենք՝ հայ-ուկրաինական հարաբերությունները արգելակելու, դրանցում ճգնաժամի բաղադրիչն ուժեղացնելու համար։

Երբ Նիկոլ Փաշինյանի կաբինետի արտաքին քաղաքականությունը որակապես չի տարբերվում այն կուրսից, որն իրականացրել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ հեղափոխության փաստը կասկածի տակ է դրվում ինքնին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում