Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորումը» «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկում էր կազմակերպել: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց. «ՍԴ-ի կայացրած ընտրական վեճերի վերաբերյալ վճիռները ուղեկցվել են տոտալ բռնություններով, ջարդարարություններով, կուսակցություններ փակելով: Նրանց որոշումների պատճառով քաղաքական առաջնորդներ են օրերով, շաբաթներով թաքնված մնացել ու ներհասարակական, ներհանրային կյանքում ներդաշնակություն ապահովելու փոխարեն ձեր դատարանի կայացրած վճիռները միայն սթրես, տագնապ ու բռնություններ են գեներացրել: Հիմնականում ընտրական վճիռներին չառնչվող որոշումներում դուք սքողել եք ՍԴ-ի իրական գործառույթը: Ձեր գլխավոր ֆունկցիան էր ամեն գնով այդ ռեժիմի երկարակեցությունը ապահովելու դրան օրինական տեսք տալ՝ ի հաշիվ ՀՀ-ում ժողովրդավարության անկման եւ իրավունքների ոտնահարման: