«Ցանկացած պետական մարմնի դեպքում մոտեցման ելակետը պիտի լինի այն, թե եղե՞լ է հեղափոխւթյուն, թե՞ ոչ: Եթե մենք դիտարկում ենք, որ տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն, ապա ես կարծում եմ, որ վաղը կգնա բոլորովին այլ խոսակցություն, թե դատական իշխանությունն անձեռնմխելի՞ է, անկա՞խ է: Եթե իշխանափոխություն է տեղի ունենում, ինչո՞ւ պիտի մյուս ինստիտուտները չշարունակեն գործել:
Եթե մենք ասում ենք, որ տեղի է ունեցել հեղափոխություն, ապա այդ դեպքում հարց է առաջանում, բա ինչի՞ տեղի ունեցավ հեղափոխություն: Բոլոր ինստիտուտները նույնն են, շենքերը նույնն են, նախագահի շենքը նույնն է, կառավարության շենքը նույնն է: Արդարության ապահովման մեխանիզմները չեն փոխվել:
Ինչ վերաբերում է ՍԴ-ին, ՍԴ-ն Հայաստանում, որպես ինստիտուտ, չկայացավ անկախությունից հետո»,- կարծում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: