Reuters-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ Ներկայացուցիչների պալատում լսումները սկսելուց հետո շատ ամերիկացիներ են փոխել իրենց հայացքները նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր իմպիչմենթի վերաբերյալ:
Պարզվել է, որ Նահանգների չափահաս բնակչության 44%-ը կարծում է, որ Թրամփին «պետք է պատասխանատվության ենթարկել»: Հարցվածների 40%-ը գտնում է, որ նրան պետք չէ պատասխանատվության ենթարկել:
«Ամերիկացիների մոտ 68 %-ը հայտարարել է, որ հետևում է լսումներին», նշում է գործակալությունը:
Նախքան լսումները բնակիչների 45%-ն էին կողմ երկրի նախագահի իմպիչմենթին, իսկ 42%-ը դեմ էին հանդես եկել: