Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Կեղծ օրակարգերի միջոցով ԲՀԿ-ն փորձում է «որսալ» պահը. իշխանություններին լոյալ ուժը դիրքավորվում է այլ դաշտում

Խորհրդարանական այդ քառօրյայի ընթացքում թեժ բանավեճեր տեղի ունեցան իշխող խմբակցության և «Բարգավաճ Հայաստանի» միջև։ Նախ՝ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի առաջ քաշած նախագծի մերժումը, ապա նաև քրեական ենթամշակույթի դեմ ներկայացված իշխող ուժի նախագծի շուրջ ԲՀԿ-ականների աղմուկը։

ԲՀԿ-ականների նմանօրինակ սուր հռետորաբանությունը չէր կարող լինել առանց կուսակցության ղեկավարի համաձայնության, որն էլ լրագրողների հետ զրույցում վերահաստատեց իր դիրքավորումը։ Ինչո՞ւ է պետք այս փուլում նման սուր հակադրության մեջ մտնել իշխանությունների հետ։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց ԲՀԿ-ի նմանօրինակ դիրքավորման հնարավոր պատճառը. «Ընդհանուր առմամբ, եթե նկատել եք, ԲՀԿ-ն հետհեղափոխական շրջանում գերադասում էր լոյալ դիրքորոշում ունենալ իշխանությունների և նրանց ներկայացրած օրինագծերի նկատմամբ։ Պատճառն այն է, որ հետհեղափոխական շրջանում հայ հասարակությունը ագրեսիվ տրամադրվածություն ուներ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր քիչ թե շատ քննադատում էին գործող իշխանություններին։ Այդ մարդիկ հայտնվում էին իշխանություններին պաշտպանող անձանց քննադատության տակ, ԲՀԿ-ն գերադասում էր այդ դաշտում չհայտնվել։ Բայց վերջին շրջանում իշխանությունների վարկանիշը բավականին անկում է ապրել, և ստեղծվել է ընդդիմադիր զանգված։ ԲՀԿ-ն դիրքավորվում է այդտեղ»։

Միևնույն ժամանակ Համբարյանն ընդգծեց, որ այսօր բազմաթիվ ուժեր են այդ զանգվածի համար պայքար սկսել, ու ԲՀԿ-ի համար ևս նախընտրելի է այդ պայքարին մասնակցել, որպեսզի այդ զանգվածին տանի իր կողմը. «Ու, ի տարբերություն շատ այլ ուժերի՝ ԲՀԿ-ն ունի խորհրդարանական ամբիոն ու կարող է ցանկացած ժամանակ այնտեղ արտահայտվել»։

Ըստ քաղաքագետի՝ սրա համար հարմար առիթը իշխանությունների կողմից որոշ խնդրահարույց որոշումների կայացումն էր. «Սա ԲՀԿ-ն օգտագործում է իր սեփական վարկանիշը բարձրացնելու համար»։

Մյուս պատճառն, ըստ մեր զրուցակցի, արտաքին քաղաքական կողմնորոշումն է. «Պետք չէ մոռանալ, որ ԲՀԿ-ն այն եզակի խորհրդարանական քաղաքական ուժն է, որը ներկայացնում է ռուսական վեկտորը։ Եվ երևի թե ԲՀԿ-ն շատ լավ հասկացել է, որ գործող իշխանությունների նպատակն է ոչնչացնել նախկին իշխանությունների կողքին գոյություն ունեցած քաղաքական ուժերին, որոնք ունեցել են ռուսական դիրքորոշում, իրենք էլ փորձում են իրենց ներսում ձևավորել պրոռուսական թև։ ԲՀԿ-ն այդ ծրագրերում տեղ չունի։ Ենթադրում եմ, որ պարոն Ծառուկյանը ավելի լավ է տեղեկացված այս ծրագրերից ու ցույց է տալիս, որ իր ղեկավարած ուժը ամուր կանգնած է իր դիրքերում»։

Մեր այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ն այդ պայքարը մղում է կեղծ օրակարգի շրջանակներում, այսինքն՝ արգելել այն, ինչ արդեն իսկ չի թույլատրվում Հայաստանի Սահմանադրությամբ, Համբարյանն արձագանքեց. «Շատ դեպքերում և՛ գործող իշխանությունները, և՛ ընդդիմությունը՝ բավական մեծ քանակությամբ կեղծ օրակարգ են բերում. սա նույն ժանրից է։ Եթե հիշում եք՝ ժամանակին Ալեն Սիմոնյանն էլ դրոշն էր առաջարկում փոխել, հետո օրհներգը։ Սրանք կեղծ օրակարգեր են, և այդպիսի օրակարգերով տարբեր թևերը տարբեր նպատակներ են հետապնդում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում