Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Վարչապետի զվարճալի թվաբանությունը

Կառավարության հերթական նիստում ընդունվեց որոշում, որով ավելացվելու են հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում սահմանված տարածքների չափերը: Կառավարության նախկին որոշմամբ՝ տնտեսավարողները ստանալու էին պետական աջակցություն՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ 0.5-10 հա-ի համար (0.5-5 հա սահմանաչափը վերաբերում էր խաղողի այգուն, 0.5-3 հա՝ ինտենսիվ պտղատու այգուն ու հատապտղանոցին): Նոր որոշմամբ՝ տարածքների չափերը տասն անգամ մեծացվել են՝ հասցվելով 0.5-100 հա-ի: Ե՛վ հին, և՛ վերանայված ծրագրով պետությունը կատարված ծախսերի 40%-ի չափով, իսկ սահմանամերձ համայնքներում և կոոպերատիվների համար 50%-ի չափով փոխհատուցում է իրականացնելու: Ինչո՞վ էր պայմանավորված ընդամենը մի քանի ամիս առաջվա կառավարության որոշման վերանայումը: Ինչպես ծրագրի վերանայման ընթացքում ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ծրագրի առաջին տարբերակը արձագանք չի գտել գյուղատնտեսությամբ զբաղվողների շրջանում, և կառավարությունը ստիպված է եղել վերանայելու ծրագիրը, մեծացնելով գյուղատնտեսական հողատարածքների չափերը: Այլապես թե՛ 2018-ին և թե՛ այս տարի ընդամենը մի քանի հոգի էին դիմել կառավարության առաջարկած «գայթակղիչ» արտոնություններից օգտվելու համար: Դա խոստովանեց նաև վարչապետը: «Տարվա կեսին հասկացանք, որ ծրագրերով նախատեսված միջոցները չենք կարողանում իրացնել, որովհետև բավարար չափով հայտեր չունենք: Որովհետև փոքր տնտեսությունները նախաձեռնություն չէին ցուցաբերում:

Բայց սա առանձին քննարկման, վերլուծության թեմա է»: Հիմա կառավարությունում հույս ունեն, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կբարձրանա ծրագրի արդյունավետությունը, նրանում կընդգրկվի շահառուների ավելի լայն շրջանակ: Հատկապես, որ ըստ վարչապետի, խոշորների մոտ հետաքրքրություն կար, բայց ծրագրի պայմանները (առավելագույնը 10 հա) դրա հնարավորությունը չէին տալիս: Ըստ վարչապետի՝ այս փոփոխությամբ նրանց համար ճանապարհը բաց է: Զարմանալի է, որ վարչապետի մոտ հարց չի առաջացել, թե որոնք են պատճառները, որ հանրապետությունում խաղողագործությամբ զբաղվող 60-70 հազար տնտեսություններից ավելի քան 1 տարվա ընթացքում ընդամենը 10-15-ի մոտ է հետաքրքրություն առաջացել կառավարության աննախադեպ աջակցության նկատմամբ:

Վարչապետի, կառավարության համար, թերևս, հենց դա պետք է լիներ ամենակարևորը, արժեշղթայում ի՞նչն է, ո՞ր գործոնը կամ գործոններն են, որ հեռու են պահում մարդկանց գրեթե անտոկոս վարկերից: Ընդհանրապես, չմտնելով հարցի էության մեջ, չփորձելով ոչինչ պարզել, ամեն ինչ բացատրելով փոքր տնտեսությունների անտարբերությամբ, վարչապետն ու իր թիմը շտապում են գնալ այլ ճանապարհով. մեծացնել հիմնվելիք այգիների տարածքները և դրանց համապատասխան պետական սուբսիդավորումը: Մինչդեռ սատանան, ինչպես ասում են, հենց այդ «անտարբերության» մեջ է, որ այդպես շտապում է շրջանցել վարչապետը: Ցավոք, միայն այդ հարցում չէ, որ կառավարությունն ու վարչապետը չթաքցրած ու ոչնչով չհիմնավորված շտապողականություն են դրսևորում: Հայաստանում շուրջ 10 տարի է՝ ֆիլոքսերա է տարածված, որի դեմ պայքարի միակ միջոցը նոր, ֆիլոքսերադիմացկուն պատվաստված այգիների հիմնումն է: Բայց քանի որ այս ընթացքում այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, հիմա պարզ չէ, տեղական-հայկական սորտերը այլածին՝ ամերիկյան պատվաստակալների վրա իրենց ինչպես կդրսևորեն որակական առանձնահատկությունների պահպանման առումով: Պարզ չէ, թե այգեթաղի ժամանակ պատվաստները ինչքանով կջարդվեն, շարքից դուրս կգան (բացի Հայաստանից, աշխարհում էլ ոչ մի տեղ այգի չի թաղվում):

Ծրագիրը պահանջում է լիցենզավորված տնկիներ, Հայաստանում այդպիսիք գրեթե չկան: Խաղողի՝ ընդհանրապես: Դրսից բերելուց նշանակում է, որ տեղական սորտեր չեն լինի: Դրանից էլ հետևում է, որ Հայաստանում արտադրվելիք գինիները լինելու են ոչ հայկական սորտերի, իսկ աշխարհի հետաքրքրությունը հայկական գինիների նկատմամբ պայմանավորված է մեր աբորիգեն սորտերին բնորոշ առանձնահատկություններով: Նմանատիպ բազում հարցեր կան, որոնք շուտով ծառանալու են երկրի առաջ, քանի որ Հայաստանում ամենահեռանկարային ճյուղերից մեկը գինեգործությունն է, իսկ դրա հումքի՝ խաղողի արտադրությունը լրջորեն վտանգված է նշյալ և նման բազմաթիվ այլ պատճառներով: Վարչապետն էլ, չհետաքրքրվելով խաղողագործների ( և ոչ միայն սրանց) անտարբերության պատճառներով, շտապում է վերոնշյալ չլուծված հարցերի պարագայում, անորոշության պայմաններում հարյուրավոր հարցերի վրա այգիներ հիմնելու դեպքում միլիոնավոր դոլարներով ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Շտապում է, ինչի՞: Հավանաբար ուզում է ինչ-որ թվային արդյունքներ ցույց տալ: Ի՞նչ կտա դա երկրին, տնտեսությանը:

Դժվար է ասել: Շտապում է, բայց և վախենում, որ մի շարք հարցերում, այդ թվում և փոխհատուցման չափի (որ քեշ փող է ու լուրջ գումարներ) հարցում գուցե սխալվում են: «Վստահ չեմ, չգիտեմ՝ ծախսերի փոխհատուցման պարագայում ինչքանով ենք ճիշտ չափ սահմանել: Արդյոք դա ավելի մեծ չի, քան իրականում պետք է լիներ»: Եվ տեղին: Քանի որ գործող, այսպես ասած, 5 տոկոսանոց վարկերի պարագայում, որ արդեն մի քանի տարի է տրվում են, գյուղնախի կողմից ներկայացված հաշվարկները առնվազն 25-30%-ով շեղումներ են տալիս:

Հետևաբար, եթե նույն սկզբունքն է գործելու նաև այս պարագայում, կստացվի, որ 100 հա այգի հիմնողը առնվազն 30-ը նվեր է ստանալու պետությունից: Իսկ ովքեր են լինելու հարյուրավոր հա-ներով հիմնողները: Պատկերացում կազմելու համար ներկայացնենք ընդամենը մի քանի պաշտոնական թիվ. անկախությունից ի վեր հանրապետությունում խաղողագործությամբ զբաղվող 66.5 հազար գյուղացիական տնտեսություններից, վերջին տվյալներով, ընդամենը 34 տնտեսություն ունեն 5-10 հա խաղողի այգի, ևս 14-ը 10-49.9 հա: Հայաստանում 50 և ավելի հա այգի ունեցող ֆիզիկական անձ չկա: Իրավաբանական անձի կարգավիճակով 4 ընկերություն ունեն 10-20 հա խաղողի այգի, 5 ընկերություն՝ 20-50 հա, 2 ընկերություն՝ 50-99.9 հա, 2-ը՝ 100-200 հա:

Չի բացառվում, որ բոլորովին էլ պատահական մարդիկ չլինեն: Ինչևէ: Ստացվում է, որ վարչապետն զբաղված է զվարճալի թվաբանությամբ: Տասնյակ հազարավորների պարագայում գրեթե զրո հետքրքրվածություն է դրսևորվում, ու վարչապետը գտնում է, որ այս փոփոխությունների արդյունքում, մեկ-երկու տասնյակի պարագայում ունենալու ենք վարկերից օգտվելու տասնապատիկ մեծ հնարավորություն: Աբսուրդ է: «Մեր ռազմավարական նպատակը գյուղատնտեսության արդյունաբերականացումն է: Իսկ դա, առանց ծավալների խոշորացման, հնարավոր չէ: Այդտեղ մենք, ըստ ամենայնի, ցավոտ որոշումներ ենք կայացնելու»: Որ գյուղատնտեսությունը պետք է արդյունաբերականացվի, միանշանակ է: Բայց ո՞րն է այսօրվա մեր առաջնահերթ խնդիրը. ընտանյոք կես հա խաղող մշակող և տարեկան 300 հազար դրամ եկամուտ ստացող գյուղացու սոցիալական վիճակի բարելավումը, եկամուտների բարձրացումը, թե՞ պետության փողերով մի քանի հարյուր հա այգու հիմնումով գյուղատնտեսության արհեստական արդյունաբերականացումը, որ կարճ ժամանակից փլուզվելու է, ինչպես մինչ այդ ստեղծված բազմաթիվ արհեստական կոոպերատիվները: Ի վերջո, երկիրը, տնտեսությունը, առավել ևս գյուղատնտեսությունը, զարգանալու է այն դեպքում, երբ կբարձրանան ավելի քան 300 հազար գյուղացիական տնտեսություններից բացարձակ մեծամասնության եկամուտները, բարեկեցության մակարդակը: 5-10-50 հատ 30 հա-անոց տնտեսության ստեղծումով ընդհանուրի կյանքում ոչինչ չի փոխվելու, 5-10-ի համար է վիճակ փոխվելու: Երբ որ այս կառավարությունը մասնագիտորեն, ամենայն լրջությամբ ու խորությամբ կուսումնասիրի, կհրապարակի ընդամենը մեկ պարզ հարցի պատասխան. ինչո՞ւ մեզանում հող չեն մշակում, հստակեցնելուց հետո կփորձի ելքեր գտնել, այդ պահից սկսած՝ տրամաբանական կլինի արդյունքներ ակնկալել ու գյուղատնտեսության արդյունաբերականացման մասին մտածել: Իսկ այս ծրագրերը, որոնք ընդունվում են, ամիսներ անց վերանայվում, մեծ առումով ոչինչ չեն տալու տնտեսությանը, որովհետև համակարգաստեղծ չեն ու գործող «չգործող» մեխանիզմում որևէ փոփոխություն չեն մտցնում: Մինչդեռ խնդիրը մեխանիզմում է, որ շարունակում է փտել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում