Ամերիկացի կինոռեժիսոր Սոֆիա Կոպոլան իր տեսահոլովակներից մեկը նվիրել է ֆրանսիացի նորաձևության լեգենդար դիզայներ Գաբրիել Շանելին: Հայտնի է, որ կոլաժը նվիրված է «Mademoiselle Privé» ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 19-ից դեկտեմբերի 1-ը Տոկիոյում՝ B&C HALL-Tennoz պատկերասրահում:
Կոպոլան կոլաժի օգնությամբ փորձել է փոխանցել փարիզյան ոճի գաղափարը, որը բնորոշ է Chanel նորաձևության տանը, և որի հիմնադիրն է Կոկո Շանելը:
Ռեժիսորը տեսանյութում ընդգրկել է ապրանքանիշի պատմության մեջ լեգենդար կանանց՝ գեղեցիկ հավաքածուների ցուցադրություններից արխիվային լուսանկարներ:
Տեսահոլովակում կան նաև Կատրին Դենյովի լուսանկարները, որոնցում նա գովազդում է Chanel №5 բուրմունքը:
Հատկանշական է, որ Սոֆիա Կոպոլայի ճանաչված գործերից են նաև «Ճակատագրական գայթակղություն»-ը, «Թարգմանության դժվարություններ»-ը և «Մարի Անտուանետ»-ը: