Thursday, 25 04 2024
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան

Գումար բաժանելով և ԲԳՎ-ներով անօթևանության խնդիրը հնարավոր է լուծել առնվազն 10-15 տոկոսով. աղետի գոտու հարցը հեշտ լուծվող հարց չէ

Կառավարությունը վերջին նիստում շուրջ 1.3 մլրդ դրամ հատկացրեց երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում 226 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ այս պահի դրությամբ հանրապետությունում կա 453 ընտանիք, 1988 թվականի երկրաշարժից տուժած, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունը՝ բնակարանով ապահովելու, դե յուրե արձանագրված է։

«Մենք, բնականաբար, քաղաքական խնդիր էինք դրել, որ հնարավորինս արագ լուծենք մեր հայրենակիցների հարցը և նաև 2020 թվականի բյուջեում մենք այս նպատակով հատկացվող գումարները մոտավորապես վեց անգամ ավելացրել ենք։ Մյուս տարի նախատեսված է 3 միլիարդ դրամ այդ նպատակի համար»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ վերջին տարիներին աղետի գոտում աղետից տուժած բնակիչներին բնակարանով ապահովելու տեմպը մոտավորապես եղել է տարին 40-45 ընտանիք, բայց այս տեմպն իրենք առնվազն 4-5 անգամ ավելացնում են։

Տարիներ շարունակ Գյումրու տնակային ավանում ապրողներին տարբեր բարեգործական ծրագրերի շրջանակներում օգնություն ցուցաբերող «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե թյուրիմացություն է առաջացել, և բոլորը մտածում են, թե հատկացված գումարը ամբողջ աղետի գոտու վերականգնման, անօթևանության խնդրի լուծման համար է, բայց հատկացված գումարը դեռևս 2012-2014 թվականներին շահառու ճանաչվածների համար է՝ այն էլ գյուղական համայնքներում բնակվողների։ «Այս որոշումը Գյումրիի հետ առհասարակ որևէ աղերս չունի, Գյումրիից ոչ մի շահառու այդ գումարի մեջ չի մտնում։ Իսկ գյուղական համայնքներում էլ առանձին հատկացումներով, ես կարծում եմ, մարդիկ դժվար կարողանան իրենց բնակարանային խնդիրը լուծել։ Ընդ որում՝ մասամբ խնդիրը լուծվելու է ԲԳՎ-ի ճանապարհով, մասամբ էլ՝ այն ընտանիքները, որոնք կիսակառույցներ ունեն, տրամադրված գումարով կավարտեն իրենց կիսակառույցը»,- ասաց Թումասյանը։

Բացի դրանից, մեր զրուցակցի խոսքերով՝ միայն գումար հատկացնելով խնդիրը չի լուծվում։ Աղետի գոտում ներկայումս ավելի կարևոր է բնակֆոնդի խնդիրը։ Բնակարաններ չկան, եղածն էլ՝ անմխիթար վիճակում է, որ անօթևանը կառավարության տրամադրած գումարով կարողանա բնակարան ձեռք բերել։ «Հատկապես գյուղական համայնքներում վերջին շրջանում տները թանկացել են այն պատճառով, որ շատ քիչ են մնացել։ Տարիների ընթացքում բնակֆոնդը շարքից դուրս է եկել։

Մարդիկ աղքատության պատճառով չեն կարողացել նորոգել, ամրացնել իրենց տները, և հիմա բնակֆոնդը շարքից դուրս է եկել։ Դրա համար էլ հիմա դեֆիցիտ է առաջացել, եղած բնակարաններն էլ շատ են թանկացել։ Դրա համար այդ ընտանիքները դժվար վիճակում կհայտնվեն և ստիպված կլինեն բնակարաններ գնել մայրաքաղաքում կամ այլ մարզերում։ Ես անգամ կարծում եմ, որ որոշ ընտանիքներ, հնարավոր է, անգամ բնակարաններ չկարողանան էլ գնել և այդ ԲԳՎ-ները հետ տան։ Այլ կերպ ասած, աղետի գոտու հարցը այդպես հեշտ լուծվող հարց չէ»,- ասաց Թումասյանը՝ հավելելով, որ ավելի ճիշտ կլիներ բնակարանային շինարարություն իրականացնել, բայց դա էլ ավելի թանկ կնստեր կառավարության համար։ Հետևաբար, որոշում կայացվեց գումար հատկացնել, որի ընթացքում շահառուների թիվը կնվազի և հաջորդ էտապում, եթե իսկապես սրվի բնակարանների դեֆիցիտի հարցը, այլ լուծում կընտրվի թերևս. «Բայց գումար բաժանելով և ԲԳՎ-ներով անօթևանության խնդիրը հնարավոր է լուծել առնվազն 10-15 տոկոսով, ոչ ավելի։ Ժամանակին էլ այդ ԲԳՎ-ներով փորձ արվեց խնդիրը լուծել։ Գյումրիում շատ անօթևաններ ստացան այդ գումարները, բայց առ այսօր էլ գտնվում են տնակներում ու շարունակում են ծանր բեռ լինել պետության համար»։

Նշենք, որ պաշտոնապես աղետու գոտու անօթևան ընտանիքների թիվը, ովքեր բնակարանների շահառու են, մոտ 453 է, որոնցից 226-ին կառավարությունը պլանավորում է ապահովել բնակարանով այս հատկացման շրջանակներում, բայց, ինչպես արդեն նշեցինք, Գյումրին այս թվի մեջ չի մտնում։ Վահան Թումասյանի խոսքերով՝ այս պահին Գյումրիում ոչ մի շահառու ճանաչված ընտանիք չկա, այն պարագայում, որ քաղաքում 2700-ից ավելի տնակ կա, 2500-ից ավելի՝ անօթևան, որոնցից ոչ ոք, ինչպես նշեցինք, բնակարանի շահառու չէ։ Նրանց փաստաթղթերը պետության կողմից չեն ընդունվել և չեն ուսումնասիրվել։ «Ամեն դեպքում, եթե կառավարությունը կարողանա մասամբ էլ խնդիրը լուծել, էլի լավ է, բայց շատ խնդիրներ կան»,- եզրափակեց «Շիրակ» կենտրոնի ղեկավարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում