Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

«Ղարաբաղ կարպետ»-ն իրացման խնդիր ունի. Ինչից են դժգոհ աշխատակիցները

«Ղարաբաղ կարպետ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին։ Արցախում այն ունի երեք արտադրամաս․ գլխամասը գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտում, իսկ երկու մասնաճյուղերը՝ Շուշի և Ճարտար քաղաքներում։ Ընկերությունը զբաղվում է բացառապես ձեռագործ գորգերի արտադրությամբ։ Մեծամասամբ արտադրվում են հայկական և մասնավորապես տիպիկ արցախյան գորգեր՝ տարբեր ոճերի։ Գորգագործությամբ զբաղվող այս ընկերությունում գործվում են տարբեր խտության գորգեր՝ տեղական բրդյա թելերից։

Ընկերությունում աշխատում են բացառապես կանայք, ովքեր մեծ ուրախությամբ նշում են, որ իրենց ձեռքի աշխատանքով ու արտադրած գորգերի որակով ունակ են բավարարելու անգամ ամենաքմահաճ հաճախորդների պատվերները։ Այսուհանդերձ, հատկանշական է, որ  «Ղարաբաղ կարպետ»-ում վարձատրությունն այնքան էլ գոհացուցիչ չէ։ Այստեղ աշխատող կանայք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեցին, որ չնայած աշխատանքի ծանրաբեռնվածությանն  ու  մասնագիտական դժվարություններին, միևնույնն է՝ միջին կտրվածքով  վճարվող 80-100 հազար դրամ աշխատավարձը չի բավարարում սոցիալական խնդիրները լուծելու և ընտանիքի հոգսը հոգալու համար։ Կային աշխատակիցներ, ովքեր անգամ ամսական 40 հազար դրամ աշխատավարձ էին ստանում,  իսկ ոմանք էլ այս խնդրի  պատճառով՝  ստիպված մի քանի տեղ աշխատում։

Ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանն իր հերթին տեղեկացրեց, որ  աշխատակիցների վարձատրությունը կախված է օրական գործած գորգի քառակուսի մետրից,  որով պայմանավորված ամսական  աշխատավարձը կարող է հասնել առավելագույնը մինչև 150 հազար դրամի։

«Մեր ընկերությունն այսօր ունի 110 աշխատող։ Չկա, այսպես ասած, ֆիքսված գին, որովհետև հաշվի է առնվում աշխատանքի ծավալը, գորգի խտությունը, քառակուսի մետրը և այլն և այլն, իսկ եթե ընդհանուր արտադրության ծավալները նշեմ, ապա տարեկան այն կազմում է մոտավորապես մինչև 500 միջին չափսի գորգեր։ Մեր ընկերությունը խանութ-սրահ ունի Երևանում, վաճառքի տաղավար ունենք նաև Մոսկվայում և մի քանի ներկայացուցիչներ ունենք աշխարհի տարբեր երկրներում, որոնք գովազդում են մեր արտադրանքը, մեր կայքում ունենք նաև առցանց վաճառքի հնարավորություն, բայց այս ամենով մեկտեղ, իրացման  քանակը, վաճառքի ծավալները շատ մեծ չեն, պահանջարկը լայն չէ»,- ընդգծեց ընկերության տնօրենը։

Վերջինս  համոզված է, որ անկախ առկա դժվարություններից՝ սա արցախյան մշակույթն ու հայկական արտադրանքը  համայն աշխարհին ներկայացնելու  յուրօրինակ ձև է։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում