Սասեքսի համալսարանի գիտնականները ստեղծել են անիմացիոն 3D հոլոգրամ, որը հնարավոր է շոշափել և լսել, հաղորդում է Gizmodo-ն:
Տեխնոլոգիան աշխատում է ձայնային ալիքների և երկու միլիմետր տրամագծով փոքր գնդի օգնությամբ: Ալիքներն աչքի համար անտեսանելի արագությամբ գնդին ստիպում են շարժվել և թռիչքի մեջ ձևավորել ծրագրավորված ֆիգուրը:
Մարդը տեսնում է եռաչափ մոդել և եթե ձեռքը մոտեցնի հոլոգրամին, ապա կարող է զգալ գնդի տեղաշարժերը:
Բացի այդ, գնդին հնարավոր է ստիպել թրթռալ ձայնային ալիքների ստեղծած հաճախականությունների վրա: Այսպիսով ստացվում է լեվիտացիոն բարձրախոս:
Ենթադրվում է, որ այս տեխնոլոգիայի կատարելագործված տարբերակը կարող է փոխարինել վիրտուալ իրականության ակնոցները: