Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Վազգեն Մանուկյանը՝ Քոչարյան-Սարգսյան զույգի «թեյավճարի» հույսին

Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր արդեն ներկայանում է որպես «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր։

Վազգեն Մանուկյանը, ի դեպ, պատրաստվում է ակտիվ քաղաքականություն մտնել, ասում է՝ վերականգնելու է իր Ազգային ժողովրդավարական միություն կուսակցությունը. «Նախատեսում եմ՝ երևի գարնան ամիսներին համագումար կանենք՝ վերակառուցված, և դա կնշանակի, որ մտել եմ քաղաքական դաշտ»,- ասել է նա։

Մինչև այսօրվա համաժողովը «Վերնատան» վերաբերյալ սպասումների նշաձողն ավելի բարձր էր։ Ենթադրում էի, որ Վազգեն Մանուկյանը գոնե ծրագրային ելույթ կունենար կամ հասարակությանը կներկայանար կրեատիվ որևէ գաղափարով։ Սպասումները զուր էին, ու այսօրվա հավաքն ավելի շատ նման էր «այլընտրանքային խորհրդարանի», որտեղ հավաքվել էին նախկին համակարգի տարբեր բևեռները ներկայացնող գործիչներ՝ իրենց ավանդական դարձած «մանիֆեստներով», «բայղուշություն» հիշեցնող տեքստերով, որոնք մեծ ցանկության դեպքում անգամ՝ դժվար է քաղաքական ուղերձ համարելը։

88-ի շարժման լիդերներից մեկի՝ Վազգեն Մանուկյանի քաղաքական կենսագրությունը Հայաստանում ակնհայտորեն չստացվեց․ նա միշտ ձգտել է լինել առաջինը, սակայն քաղաքական հերթական ֆիասկոն նրան միշտ շպրտել է լուսանցք՝ յուրաքանչյուր անգամ ավելի սահմանափակելով նրա սուբյեկտությունը, քաղաքական կշիռը։

Մանուկյանն այդպես էլ չդարձավ քաղաքական ինքնուրույն գործոն՝ իր ամբողջ կենսագրության ընթացքում պայքարելով Լևոն Տեր-Պետրոսյանի, նրա ստվերի դեմ։ ԱԺՄ նախագահն իրեն համարում է 88-ի շարժման անառարկելի լիդերը, սակայն հասարակությունն այդ դերում տեսավ Լևոն Տեր-Պետրոսյանին, որին վիճակվեց դառնալ Երրորդ հանրապետության առաջին ղեկավարը։ Մանուկյանի ողբերգությունն այն է, որ Տեր-Պետրոսյանը նրան հաղթեց անգամ իր հրաժարականով, որովհետև միայն հակալևոնականության կրեդոյով հանդես եկող Մանուկյանը առաջին նախագահի հրաժարականից հետո կորցրեց իր քաղաքական նշանակությունը, կշիռը։

Մանուկյանը սխալ հաշվարկեց նաև 2008-ը։

Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն նա համարեց իր «աստեղային ժամը»՝ համարելով, որ իր ծառայությունները կարող են գնահատվել ղարաբաղյան կլանի կողմից։ ԱԺՄ նախագահով հակալևոնական բևեռ ձևավորել անկարելի էր, ու այս անգամ Վազգեն Մանուկյանը մնաց իշխանության նոր «հաճախորդի»՝ Արթուր Բաղդասարյանի ստվերում, որտեղից նրան հանեց Սերժ Սարգսյանը՝ համարելով, որ տարիներ առաջ իր կողմից «իդիոտ» անվանված գործիչը կարող է դառնալ մի մարմնի ղեկավար, որի նշանակությունն ու գործառույթները հնարավոր չէ ռացիոնալ ձևակերպել անգամ դրա ձևավորումից 11 տարի անց։ Հանրային խորհուրդը Վազգեն Մանուկյանի քաղաքական սպառվածության, լուզերության դրսևորումն էր ու թվում էր՝ այս գործիչն ավելի գահավիժել չի կարող, քան Սերժ Սարգսյանին կից «յոլա գնալը»։

Փաստորեն սխալվեցինք, ու «Վերնատուն» պատկառելի անվան տակ Վազգեն Մանուկյանն այսօր իրականություն դարձրեց քաղաքական լուզերության հերթական ակտը՝ այս անգամ հավաքելով բոլոր այն մարդկանց, որոնց, որպես հավաքականություն, հասարակությունն անցած տարի մերժել էր՝ նրանց հեռացումով նշանավորելով թավշյա հեղափոխության հաղթանակը կամ քրեաօլիգարխիկ համակարգի կործանումը։ Վազգեն Մանուկյանից այլևս չի կարող լինել քաղաքական սպասելիք, հանրային ակնկալիք, որովհետև նա մնացել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «թեյավճարի» հույսին, ֆորմալիզացրել է իր առաջնորդությունը մի համախմբման մեջ, որը լուսանցքային է՝ ինստիտուցիոնալ ու արժեքային տեսանկյուններից։

Վազգեն Մանուկյանն այսօր կարդաց իր քաղաքական «մահախոսականը»՝ պարտված վերջնախաղի վերջին քայլերը կատարելով Հայաստանից ու իրականությունից կտրված մի միջավայրում, որտեղ հավաքվել էին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի «վկաները»։

Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում