Դերասան Խոակին Ֆենիքսը պատասխանել է այն հարցին, թե ինչու չի մասնակցել «Ջոկեր» ֆիլմում բռնության մասին քննարկումներին:
Ըստ Los Angeles Times-ի, նա միտումնավոր չի խոսել այդ մասին: «Սա կարող էր առիթ լինել նույնիսկ ավելի լայն քննարկման համար այս հարցի վերաբերյալ, բայց ես դա չէի ցանկանում»,- բացատրել է նա՝ հերքելով, որ ամաչում է խոսել բռնության մասին: