Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Դարիգա Նազարբաևան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ում ՀՀ հաջող նախագահության կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Դարիգա Նազարբաևայի այցը Հայաստան՝ վարչապետը նշել է, որ բարձրաստիճան պաշտոնական փոխշփումների ակտիվացումը վկայում են հարաբերությունների բարձր մակարդակի մասին, և Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ կապերի զարգացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը, բարձր գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը և երախտագիտություն հայտնել ԼՂ հակամարտության հարցում Ղազախստանի հավասարակշռված դիրքորոշման համար: Խոսելով առևտրատնտեսական կապերի մասին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ առկա է դրանք խորացնելու մեծ ներուժ թե՛ երկկողմ ծրագրերի միջոցով, թե՛ ԵԱՏՄ շրջանակում:

Դարիգա Նազարբաևան նշել է, որ տպավորված է Հայաստան իր առաջին այցով, և Ղազախստանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, ինչին նպաստում են նաև միջխորհրդարանական ակտիվ կապերը: Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ-ում ՀՀ հաջող նախագահության կապակցությամբ, որի ընթացքում Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրվել են առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրեր, որոնք լավ հնարավորություններ են ստեղծում ԵԱՏՄ զարգացման համար: Դարիգա Նազարբաևայի խոսքով՝ Ղազախստանը հետաքրքրված է երկրի տնտեսությունում Հայաստանից ներդրումների ներգրավմամբ, և երկկողմ գործակցության համար հեռանկարային կարող են լինել արհեստական բանականության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, գիտության և մի շարք այլ ոլորտներ:

Նիկոլ Փաշինյանը համակարծիք է եղել Դարիգա Նազարբաևայի հետ, կարևորել փոխադարձ ներդրումների ներգրավումը և հեռանկարային համարել նաև շինարարության ոլորտում համագործակցությունը:

Զրուցակիցները կարևորել են Ղազախստանի հայ համայնքի՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունները սերտացնող կարևոր գործոնի դերակատարությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի իշխանություններին՝ տեղի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի և ստեղծված պայմանների համար: Դարիգա Նազարբաևան նշել է, որ Ղազախստանի հայերը հաջողակ գործարարներ են, նաև ակտիվ ներգրավված են երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում:

ՀՀ վարչապետը և Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը մտքեր են փոխանակել Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի՝ Երևանում հոկտեմբերին կայացած նիստի և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացման վերաբերյալ: Դարիգա Նազարբաևան գոհունակություն է հայտնել միջազգային հարթակներում երկու երկրների կառուցողական համագործակցության կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է Հայաստան-Ղազախստան երկխոսության բարձր մակարդակը և նշել, որ Հայաստանն ուրախ կլինի մյուս տարի պաշտոնական այցով հյուրընկալել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում