Ամերիկացի լուսանկարիչ Սթիվեն Լինդբերգին հաջողվել է լուսանկարել յուրօրինակ եղնիկ: Պարզվել է, որ կենդանին ունի երեք եղջյուր՝ գրում է The Washington Post-ը:
Տղամարդը գնացել է զբոսնելու իր տան մերձակայքում գտնվող անտառում՝ շանը լուսանկարելու համար: Հանկարծ նա տեսել է եղնիկին, որը մարդուց չէի վախեցել և նույնիսկ սկսել է կեցվածք ընդունել, երբ լուսանկարիչը սկսել է նկարահանել նրան ֆոտոխցիկով:
Սկզբում Լինդբերգը ոչ մի արտառոց բան չի նկատել, բայց արդեն տանը, ուշադիր ուսումնասիրելով նկարները, նա տեսել է, որ եղնիկն ունի երրորդ եղջյուր: