Մեծ Բրիտանիայի բնակչուհին ամուսնացել է մահացու հիվանդ տղամարդու հետ՝ նրան կյանքի օժանդակ ապարատից անջատելուց 4 օր առաջ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Բրիտանացու հարսնացուն՝ 35-ամյա Թինա Սիմոնսը, որոշել է հարսանիքի արարողությունը անցկացնել հիվանդանոցում՝ փեսայի անկողնու մոտ, որը գտնվում էր կոմայի մեջ: Նա հայտարարել է, որ ինքը խոստացել է Մարտինին ամուսնանալ նրա հետ և չի կարող դրժել խոսքը։
«Դա հիանալի օր էր: Մարտինի լավագույն ընկերը նրա անունից կարդաց երդումները, և իմ որդին՝ Թոմին, մատիս դրեց մատանին: Այդ գիշեր ես պառկեցի Մարտինի հետ մահճակալի վրա, գրկեցի նրան մեկ ժամ և մի քիչ քնեցի նրա հետ այն հանգիստ երաժշտության տակ, որը միացրել էր բուժքույրը»,- պատմել է բրիտանուհին։