Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից կազմակերպվում է «Ցեղասպանության կանխարգելում» թեմայով ելույթ-շարադրությունների մրցույթ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է շարադրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հնարավոր ելույթի տեքստ՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին միջազգային կոնվենցիայի ընդունմանը նվիրված միջոցառման շրջանակներում։