Tuesday, 16 04 2024
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել

Երևանի ու Կիևի «ջրերը նորից նույն առվով չեն հոսում». Հայաստանը դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին

ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում քննարկվել է Ղրիմում մարդու իրավունքների հարցը։

Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում, որը կայացել է Նյու Յորքում, քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով փաստաթղթի նորացված նախագիծը։

Ընդհանուր առմամբ, բանաձևին դեմ են քվեարկել 23 երկիր` Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Կամբոջան, Կոտ դ’Իվուարը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մյանման, Նիկարագուան, Ֆիլիպինները, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Ուգանդան, Վենեսուելան և Զիմբաբվեն։

Հայաստանը, փաստորեն, հետևողականորեն չի աջակցում Ղրիմի վերաբերյալ ՄԱԿ–ի հակառուսական բանաձևերին։ 2018 թվականի դեկտեմբերին Երևանը դեմ էր քվեարկել «Ղրիմի ռազմականացման խնդրի» մասին փաստաթղթին (Թուրքիան կողմ էր քվեարկել, Ադրբեջանը` ձեռնպահ մնացել)։
Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով՝ միջազգային ցանկացած հարթակում, այդ թվում նաև ՄԱԿ-ում, Հայաստանի քվեարկությունը դիտարկելիս պետք է հաշվի առնել երկու կարևոր գործոն։ «Առաջինը ազգային շահերն են։ Այսինքն՝ Հայաստանը ցանկացած քվեարկության շրջանակներում առաջին հերթին առաջնորդվում է իր ազգային շահերով, որոնց իրացման գործընթացում կարևոր է նաև դաշնակցային պարտավորությունների կատարումը, դաշնակիցների հետ համաձայնեցված գործողությունների իրականացումը։ Սա կարևոր հանգամանք է և պետք է անպայման հաշվի առնել։

Մյուս կողմից, բնականաբար, կարևոր է փոխադարձ պայմանավորվածությունների կատարումն այլ դերակատարների հետ։ Այսինքն՝ ցանկացած քվեարկությունից առաջ տեղի է ունենում այսպես ասած՝ պայմանավորվածությունների փուլը, որի շրջանակներում տարբեր երկրներ սեփական դիրքորոշումը հստակեցնելու ներքո ձեռք են բերում տարաբնույթ պայմանավորվածություններ այլ դերակատարների հետ, որպեսզի հետագայում իրենց շահերին առնչվող հարցերի հետ կապված կարողանան ակնկալել համապատասխան քվեարկություն մյուս երկրներից։ Սա ևս կարևոր գործոն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մինասյանի՝ Ղրիմի հետ կապված Հայաստանի դիրքորոշումը տարբեր տարիներին հստակ արձանագրվել է, մասնավորապես կարևորվել է ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում խնդրի դիտարկումը. «Նույն Ուկրաինան Արցախի հետ կապված հարցում վերջին շրջանում բավականին ծայրահեղ դիրքորոշում ունի որդեգրած։ Դա ևս հաշվի է առնվում Հայաստանի կողմից քվեարկությունն իրականացնելիս։ Պարզապես հիշեցնեմ, որ նույն Ուկրաինան վերջին շրջանում այն սակավաթիվ երկրներից էր, որը քննադատությամբ հանդես եկավ ու հրապարակային հայտարարություն ընդունեց անգամ Արցախի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։ Նախկինում նման բան չէր եղել, այո՛, համապետական ընտրությունների հետ կապված տարբեր հայտարարություններ եղել են, բայց նաև այն հանգամանքը, որ արդեն ավելի ցածր մակարդակի՝ ՏԻՄ ընտրությունների հետ կապված Ուկրաինան ադրբեջանամետ հայտարարություններով է հանդես գալիս, բնականաբար, դա մեզ համար անընդունելի է։ Անգամ Մինսկի խմբի համանախագահներն այդ ընտրությունների հետ կապված հայտարարություն չեն անում, իսկ Ուկրաինան որոշում է նման հայտարարություններով հանդես գալ։ Երևանը հետևում է այդ գործընթացներին ու իր ազգային շահերի հիման վրա կառուցում իր արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ քվեարկությունների հետ կապված։

Մեր այն դիտարկմանը, որ, քանի որ ոչ բարեկամական վերաբերմունք ենք ստանում Ուկրաինայից, նույն կերպ էլ մենք ենք վարվում միջազգային հարթակներում, քաղաքագետը պատասխանեց. «Առնվազն Ուկրաինայի կողմից Արցախի հետ կապված բավական ադրբեջանամետ մոտեցումները չեն կարող չնկատվել պաշտոնական Երևանի կողմից։ Եվ, բնականաբար, Երևանը իր քվեարկություններով և արտաքին քաղաքականությունը մշակելիս հաշվի է առնում Կիևի դիրքորոշումն ու քայլերը»։

Հարցին՝ արդյոք այս խնդիրը նո՞ր է ծագել, թե՞ Երևանի ու Կիևի հարաբերությունները լարվել են դեռ 2014 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, Նարեկ Մինասյանը պատասխանեց. «Դեռ ավելի վաղ շրջանից տարաբնույթ առիթներով մենք ականատես ենք լինում, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանի հետ Կիևի հարաբերությունները կրում են ավելի ջերմ բնույթ։ Նույն ՎՈՒԱՄ-ի շրջանակներում ևս պարբերաբար իրար աջակցություն էին հայտնում։ Բնականաբար, 2014-ից հետո այդ ճգնաժամն ավելի սրվեց։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ տարբեր մակարդակներով երկխոսության միջոցով կարող են գտնվել փոխշահավետ լուծումներ ու տարբերակներ, այդ թվում՝ միջազգային հարթակներում համագործակցության հետ կապված»։

Որպես օրինակ՝ Մինասյանը մեջբերում է Վրաստանի հետ կապված բավականին զգայուն քվեարկությունը։ «Վերջերս, ինչպես հայտնի է, ՄԱԿ-ում քվեարկություն եղավ, նույն Հայաստանը ձեռնպահ քվեարկեց։ Սա որոշակի ազդանշան էր մեր վրաց գործընկերներին։ Ենթադրում եմ, որ այդ մասին որոշակի երկխոսություն է եղել հանդիպումների ժամանակ, և կողմերը փորձել են փոխադարձ ընդունելի տարբերակ գտնել։ Բնականաբար, սա միակողմանի լինել չի կարող, պատասխան ազդակը պետք է լինի։ Նույն Ուկրաինայի պարագայում լավ կլիներ, որ ուկրաինական կողմը պատրաստակամություն ցուցաբերեր երկխոսության միջոցով փոխադարձ ընդունելի տարբերակների փնտրտուքը և ոչ թե ծայրահեղ դիրքորոշումներով հանդես գալ։ Իսկ դրանք պաշտոնական Երևանը չի կարող անտեսել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում