Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Արսենալ»-ի մարզիչ Ունաի Էմերիի հետ իր աշխատանքին:
«Էմերին առավել շատ ուշադրություն դարձնում էր տակտիկային, այդ պատճառով իմ դերը փոփոխվեց ակումբում: Ես խաղը սկսում էի վինգերի դերում, ով պետք է խաղ կառուցեր կիսապաշտպանների հետ: Այդ պատճառով ես գոլեր չէի խփում և չէի կատարում գոլային փոխանցումներ: Ինձ դուր է գալիս, երբ ազատ եմ գործում և ազատ տեղաշարժվելու հնարավորություն եմ ստանում»,- Մխիթարյանի խոսքերը փոխանցում է FourFourTwo-ն:
Մխիթարյանն այժմ հանդես է գալիս իտալական «Ռոմա»-ի կազմում, ուր տեղափոխվել է մեկ տարվա վարձավճարով: