Ուելսի արքայազն Չարլզը այցելել է Հնդկաստան, որտեղ լրագրողները նկատել են, որ նրա ձեռքերն ու ոտքերը ուժեղ այտուցվել են ինը ժամ տևած թռիչքից հետո:
Համաձայն Metro հրատարակության՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդին հաճախ տառապում է արտասահմանյան գործուղումների ժամանակ նմանատիպ խնդրից, մանավանդ, եթե իր այցելած երկրները ունենան տաք կլիմա:
Մասնավորապես, արքայազն Չարլզը կոշիկները հանել է Նյու Դելիի Սիխ տաճար այցելելիս: Լրագրողները ֆիքսել են տեսախցիկներով, թե ինչպես են նրա ոտքերի մատները կարմրել և դրանց չափը մեծացել, իսկ ձեռքերը այտուցվել են։