Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:
«Ներում-բեկում չի լինելու. ատկատի մտադրություն ունեցող պաշտոնյաները դատվելու են՝ որ քաղաքական թիմից ուզում է լինի»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կապիտալ ծախսերի միակ խոչընդոտը առաջադրված պահանջներն են:
«Մեր բյուջեն կառավարություն-հասարակություն համագործակցության ամենացայտուն ձևն է: ՀՀ բյուջեն մեր ընտանեկան գումարն է, և մենք պետք է այս 30 տոկոս աճի տեմպը պահենք»,- հավելեց նա:
Վարչապետը կրկնեց՝ ՀՀ բյուջեն հեղափոխական է. «Եվ տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլև 2020թ. հունվարի 1-ից նոր թափ է հավաքում»:
Մանրամասները՝ տեսանյութում: