Երևանի քաղաքապետարանի միջոցներով քաղաքացիների տեղաշարժը հարմարավետ դարձնելու նպատակով մասնակի նորոգվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում գտնվող ստորգետնյա հետիոտնային անցումը, թարմացվել է նաև լուսավորությունը:
Այս տարվա ծրագրով նորոգվում են նաև Հալաբյան-Կիևյան, մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարան տանող, Ազատություն պողոտայի՝ Հաղթանակ զբոսայգու մուտքի հարակից ստորգետնյա անցումները:
Քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորել է լինել ուշադիր, չվնասել և պահպանել համայնքային գույքը: