Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:
«Վերջին 10-15 տարվա մեջ մենք որտեղ ենք եղել, դուք՝ որտեղ. այդ ամբողջ ժամանակահատվածի 1/3-ում դուք եղել եք որոշում կայացնողների մեջ: Եվ եթե այսօր ունենք վատ ճանապարհներ, վատ կրթություն, ոչ լավ ճանապարհային նշաններ, այդ ամենը, բնական է, մի օրում չի փոխվի, բայց կխնդրեի ձեր արածը կամ չարածը նույնպես հիշատակել»,- «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունենալով և դիմելով ընդդիմությանը՝ հայտարարեց տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: