Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:
«Ճանապարհաշինությունը միայն ասֆալտը չէ. մենք պետք է կահավորենք, գծանշումներ անենք, ընդլայնենք, որը, կներեք, ես անցնում եմ և տեսնում, թե ինչ է կատարվում. խաշի ճանապարհը ավելի հեշտ է գտնվում, քան Ամբերդ տանող ճանապարհը»,- «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ հայտարարեց Մանե Թանդիլյանը:
Խոսելով դատաիրավական բարեփոխումների մասին՝ նա ասաց. «Որքանո՞վ է հարիր պետությանը դա իրականացնել դրամաշնորհներով»:
Բյուջետային համակարգի մասին օրենքը խախտելու վերաբերյալ էլ Թանդիլյանն ասաց. «Հույս ունեմ՝ իմ գործընկերները կկասեցնեն Քրեական օրենսգրքին դիմելու հաջորդ հնարավորությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում: