Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՏՄՊՊՀ-ում շուրջ երեք անգամ կրճատվել է բենզինի ծախսը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տրամադրված ծառայողական ավտոմեքենայի թեման վերջերս հաճախ է շրջանառվում զանգվածային լրատվամիջոցներում: ՏՄՊՊՀ-ի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը պարզաբանեց, որ եթե մինչև 2019 թվականի մայիսը հանձնաժողովն ուներ 5 ծառայողական ավտոմեքենա, ապա այժմ հանձնաժողովի հաշվեկշռում առկա է 2 ավտոմեքենա, ևս մեկի փաստաթղթային ձևակերպումը դեռևս ընթացքի մեջ է:

Ներկայացնում ենք Անի Սմբատյանի մեկնաբանությունն ամբողջությամբ.

«Նշեմ, որ այդ ավտոմեքենան, որը ՏՄՊՊՀ-ին հատկացվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի որոշմամբ և սահմանված կարգով գտնվում է գրանցման փուլում, նախատեսված է Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի, հանձնաժողովի 6 անդամների և ամբողջ աշխատակազմի սպասարկման համար: ՏՄՊՊՀ-ն պարբերաբար ստուգումներ և դիտանցումներ է իրականացնում ամբողջ հանրապետության տարածքում, հետևապես անհրաժեշտություն էր առաջացել նման բարձր անցողունակության ավտոմեքենայի:

Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ Գեղամ Գևորգյանի նշանակումից հետո կրճատվել է հանձնաժողովում առկա ծառայողական ավտոմեքենաների քանակը, ինչպես նաև էականորեն նվազել են բենզինի և սպասարկման ծախսերը:

Եթե մինչև 2019 թվականի մայիսը հանձնաժողովն ուներ 5 ծառայողական ավտոմեքենա, ապա այժմ հանձնաժողովի հաշվեկշռում առկա է 2 ավտոմեքենա, ևս մեկի փաստաթղթային ձևակերպումը դեռևս ընթացքի մեջ է և ունենք վարորդի 1 հաստիք, որը նախատեսված է նախագահի, հանձնաժողովի անդամների և աշխատակազմի սպասարկման համար: Բացի այդ, 2018 թվականի ամբողջ տարում ծախսվել է 10 159 լիտր բենզին, որի դիմաց վճարվել է 4 388 660 դրամ, իսկ 2019 թվականի ամբողջ տարվա համար բենզինի ծախսը կկազմի 3555 լիտր՝ 1 478 880 դրամային արտահայտությամբ, այսինքն՝ շուրջ երեք անգամ խնայողություն է եղել: Խնայողություններ ունեցել ենք նաև ավտոմեքենաների սպասարկման ծախսերում՝ եթե 2018 թվականին ծախսել է 1 195 910 դրամ, ապա 2019 թվականին 387 000 դրամ կկազմի ամբողջ տարվա փաստացի ծախսը:

Կցանկանայի նաև անդրադառնալ լրատվամիջոցներից մեկում տեղ գտած տեղեկատվությանը, թե ՏՄՊՊՀ-ին «գերբարձր աշխատավարձի ֆոնդ» և պարգևատրումների արտաբյուջե է տրամադրվել: ՏՄՊՊՀ աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես բոլոր պետական մարմիններում, կարգավորվում են Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքով , հետևապես նման պնդումն առավել քան անհիմն է, հանձնաժողովը չունի արտաբյուջե. ինչպես բոլոր մնացած մարմիններին հանձնաժողովին ևս հատկացված է պարգևատրումների ֆոնդ, որը ոչ ավելին է, քան մյուսներինը:

Վերջում ևս մեկ անգամ ցանկանում եմ հերքել բազմիցս հերքված ապատեղեկատվությունը՝ նախկին պաշտոնյաներից որևէ մեկի հետ Գեղամ Գևորգյանը «քավոր-սանիկական» կապեր չունի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում