Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Հերթական անգամ Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկում է Ռուսաստանին հաճո կերպով․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ավելի քան քսան երկրների թվում Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ–ի`Ղրիմի վերաբերյալ բանաձևին։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով փաստաթղթի նորացված նախագիծը։

Ըստ ՄԱԿ–ի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության, բանաձևին դեմ են քվեարկել 23 երկիր` Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Կամբոջան, Կոտ դ’Իվուարը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մյանման, Նիկարագուան, Ֆիլիպինները, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Ուգանդան, Վենեսուելան և Զիմբաբվեն։ Բանաձևի նախագիծը վերջնական քվեարկության կդրվի դեկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի հանձնաժողովի նիստում։

Այսպիսով, հերթական անգամ Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկում է Ռուսաստանին հաճո կերպով՝ հայտնվելով աշխարհի հետադիմական երկրների հետ նույն շարքում: Ժամանակ առ ժամանակ Ուկրաինային Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացման, զենքի վաճառքի մեջ մեղադրող Հայաստանը այս էլ որերորդ անգամ դեմ է քվեարկում այդ երկրի համար կենսական, անվտանգային նշանակություն ունեցող բանաձևին: Ակնհայտ է, որ այդ քվեարկությունը որևէ կերպ չի փաստարկվում կամ հիմնավորվում Հայաստանի պետական շահով, այլ ընդամենը նպատակ ունի աջակցել Ռուսաստանին:

Այս գործեալոճը տարիներ շարունակ կիրառում էին նախկին իշխնանությունները՝ արժանանալով կոշտ քննադատության նաև նրանց կողմից, ովքեր այսօր իշխանության կազմում են և մշակում ու իրականացնում են Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Այսպիսով, Հայաստանը հերթական անգամ իր քվեարկությամբ հայտնվում է աշխարհի հետնախորշում գտնվող երկրների հետ նույն հարութությունում՝ չօգտվելով անգամ գոնե ձեռնպահ քվեարկելու հնարավորությունից:

Արտաքին քաղաքականության որակը չի որոշվում գեղեցիկ ելույթներով ու ճառերով:

Արտաքին քաղաքականության արդյունավետության ու ինքիշխանության գնահատման ցուցիչները նաև տվյալ երկրի քվեարկություններն են միջազգային կազմակերպություններում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում: Իր այս քվեարկություններով Հայաստանը շարունակում է վարել ոչ ինքիշխան, ոչ պետականակենտորեն արտաքին քաղաքականություն՝ սոսկ Ռուսաստանին դուր գալու նպատակով: Այս քվեարկություններն են նաև, որ մեզ համար կարևոր, կենսական նշանակություն ունեցող հարցերում մենք հաճախ մնում ենք միայնակ կամ լավագույն դեպքում վերը բերված ցուցակի հետամնաց երկրների ընկերակցությամբ՝ աշխարհի մնացյալ հատվածին մեղադրելով մեր խնդիրներին անհաղորդ լինելու ու մեզ չաջակցելու մեջ:

https://www.facebook.com/babajanyana/posts/2846085805422128?__xts__[0]=68.ARAQ-974M7lB0nx2bviuQSx_rwE2dU7bLmX6deAapDGG4JQ0-YFQrZPBO9p4CWR2NA1-zHKY9e0Q4e6hDw2oO3xPEOpWrN3hEugrRVz_fsRS3KPcgA2qPW3rD27-4M2VaovjejdHhnFV0COV7MICcHMUubELLndynYkN3BTvZt3N-79r4AN8bdpEb7KF4gOmu1MJn2zONtBYE8SkAELAKaL4PHYzI1LHlMlgCsRIOR9YWCxJiyrIJxykpEW1xCD_OPlnJJv0h1p6dVJ-BgT3aNW6agCwEYarmZc7qJTjBdO2TvYfZFa1g47-pbPtmEzVTeU7FrXzCJzpyZCQE72tQ_WwiviQYXrwWVf-g99TwwNE1rLF-iTrHTo62g&__tn__=-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում