ՆԱՏՕ-ն նախատեսում է առաջիկա 15 տարիների ընթացքում վաղ նախազգուշացման և ռադիոտեղորոշիչ համակարգերով (AWACS) ինքնաթիռները փոխարինել արդիականացված սարքավորումներով, այդ թվում՝ արհեստական բանականությամբ: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
Քարտուղարի խոսքերով, տասնամյակներ շարունակ AWACS ինքնաթիռները եղել են ՆԱՏՕ-ի աչքերը երկնքում՝ բոլոր ռազմական գործողությունների ժամանակ:
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ օդանավերը օգտագործվել են նաև 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ օդային տարածքը պարեկելու համար, ինչպես նաև Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Փոխարինումը նախատեսված է մինչև 2035 թվականը: