Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Հինը դուրս մղելու ձևը. Ո՞վ կմտածեր և կպատկերացներ

Որևէ մեկը 2018 թվականի մայիսին կարո՞ղ էր պատկերացնել, որ մեկուկես տարի անց հայաստանյան ներքաղաքական շրջանառության առանցքային հերոսներ են լինելու օրինակ Գևորգ Պետրոսյանը, կամ Վարդան Ղուկասյանը, կամ հայաստանյան ներքաղաքական օրակարգում հանրային ուշադրություն է գրավելու նախկին իշխող համակարգի քաղաքական վերարտադրության փորձը՝ Վերնատուն անվանումով, չգիտես ինչու քաղաքական փոշու մեջ թաթախելով հայ ժողովրդի պատմության մշակութային խորևրդանիշ-բրենդներից  մեկը:

2018-ի մայիսին, նույնիսկ հունիսին կամ հուլիսին հազիվ թե որևէ մեկը պատկերացներ, որ մեկուկես տարի անց դա է լինելու հանրային կյանքի այսպես ասած «ողնաշար» կազմող լրահոսը: Այստեղ սակայն պետք է արձանագրել, որ խոշոր հաշվով այդ լրահոս կազմողները մեղք չունեն կամ քիչ մեղք ունեն դրա համար, եթե անգամ կազմողների շարքում են նաև ակնհայտորեն անգաժավորված և նյութապես մոտիվացված շրջանակներ: Ի վերջո, այդ լրահոսը ամենևին չի պարտադրվում հանրությանը; Այն գուցե արժանանում է փոքր ինչ ավելի մեծ ուշադրության, քան հարկ էր, կամ պետք է լիներ փոքր ինչ այլ շեշտադրումներով, քան կա, բայց դրա գոյությունն ընդհանրապես պայմանավորված է նրանով, որ մեկուկես տարիների ընթացքում չափազանց անարդյունավետ է եղել նոր իրականության, նոր միջավայրերի ձևավորման գործընթացը:

Խոսքը թե հանրային, թե քաղաքական, թե ստեղծագործական նոր միջավայրերի մասին է: Օբյեկտիվ է դա, թե ոչ, սա այլ հարց է, գուցե քննարկման հարց, սակայն իրավիճակը գնահատելիս մենք պետք է թերևս ելակետ դիտարկենք հենց սա՝ հինը պարտադրում է իրեն ոչ թե որովհետև շատ փող ունի, շատ ռեսուրս, այլ որովհետև զուրկ է նորի առարկայական և հիմնարար մրցակցությունից, նորը պարզապես չկա, առավելապես նոր իշխանության տեսքով է, առավելապես հեղափոխական զգայականության հիմքով, առավելապես հնի հանրային մերժման տրամաբանությամբ:

Իհարկե հինը փող ու ռեսուրս ունի շատ, սակայն, եթե բանը լիներ միայն փողն ու ռեսուրսը, ապա հեղափոխություն չէր լինի ընդհանրապես, որովհետև այդ փողին ու ռեսուրսին այն ժամանակ ավելացած էր նաև իշխանական լծակը: Ըստ այդմ, խնդիրը այլ տեղ է՝ հանրային ստեղծագործականության մեջ, ինչը ներառում է դրա համար թե իշխող, կառավարող քաղաքական թիմի պատասխանատվությունը, թե նաև ընդհանրապես հանրային-քաղաքական ամենատարբեր շրջանակների ու դերակատարների, որոնք դեմ են հին համակարգի ոչ միայն վերադարձին, այլ նաև քաղաքական դերակատարությանը:

Ի վերջո այդ դերակատարությունը զսպելու ձևը հինը բանտելը չէ՝ թեև, եթե կա իրավական հարցադրումների հիմք, ապա իհարկե պետք է լինի համարժեք պատասխանատվություն ենթադրող գործընթաց: Սակայն, քաղաքական իմաստով հնի հարցը լուծում են ոչ թե լռեցնելով, այլ նոր խոսքով, հանրային հետաքրքրության նոր առաջարկով, ընդ որում այնպիսի մատուցմամբ, որը կհետաքրքրի հանրությանը թե ձևով, թե բովանդակությամբ: Դա է հարցը, հեղափոխությունից մեկուկես տարի անց՝ ինչ արդյունավետությամբ է օգտագործվում նորը ստեղծելու միջավայրը, որ ակնհայտորեն ձևավորվել է հեղափոխության արդյունքում, սակայն օգտագործվել բավականին անարդյունավետ, ինչի վկայությունն է այսօրվա լրահոսը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում