ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեն ընդունել է Ուկրաինայի առաջարկած՝ «Ղրիմի ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում վիճակը» բանաձևը:
Փաստաթղթի օգտին քվեարկել է 67 պետություն, 82-ը ձեռնպահ է մնացել, 23 պետություն դեմ է քվեարկել:
«Նախագծին չեն աջակցել Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, լատինաամերիկյան ու աֆրիկյան մի շարք պետություններ»,- հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ փաստաթուղթը կհաստատվի միայն այն բանից հետո, երբ Գլխավոր ասամբլեան դեկտեմբերին հաստատի այն: