Comedy Club-ի աստղ Միխայիլ Գալուստյանը YouTube-ում «Խոչու տիբյա լյուբիցցա» անվանումով դեբյուտային տեսահոլովակ է հրապարակել՝ Սուպեր Ժորիկ ստեղծագործական կեղծանունով:
Տեսահոլովակը նկարահանվել է Սոչիում, ըստ սյուժեի, Գալուստյանը ընկերների հետ շրջում է քաղաքում և սիրահարվում մի տպավորիչ աղջկա: «Սա սիրո պատմություն է՝ արևելյան տղամարդու նման թեժ և կրքոտ, ինչպես շքեղ կինը»,- ասվում է տեսահոլովակի անոտացիայում:
Մեկնաբանություններում Գալուստյանին համեմատել են մեկ այլ երգող կոմիկի՝ Ալեքսանդր Ռևվայի հետ, որը հանդես է գալիս Արթուր Պիրոժկով կեղծանվամբ: «Սա կարող է միայն մեկ բացատրություն ունենալ. «Ալկոհոլիկների» նկարահանումների ժամանակ Պիրոժկովը կծել է Գալուստյանին», «Արթուր Պիրոժկովը լուրջ մրցակից ունի», կատակել է հանդիսատեսը:
Դերասան և պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանը 40 տարեկան է, ՈՒՀԱ-ի նախկին մասնակից և Comedy Club-ի ռեզիդենտ: