Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:
«Տնտեսական հեղափոխությունը իրավիճակի մեջ կտրուկ փոփոխություն ապահովելն էր: Մենք բյուջեի մեջ դնում ենք թվեր, որոնք իրատեսական են, բայց չէ՞ որ սպասումները հեղափոխական էին: Այս թվերով մենք իրավիճակի մեջ կտրուկ փոփոխություն չենք կարող մտցնել»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ պետական կառավարման որակը միջինից ցածր է. «Կառավարությունը վերլուծություն կատարե՞լ է, թե ինչու է կապիտալը արտահոսում: Ես կուզենայի լսել, շատ հետաքրքիր է՝ որ ոլորտներից ովքեր են իրենց կապիտալները երկրից դուրս բերում: Մյուս կողմից՝ ինչպես չտանեն, երբ պետությունն իր կապիտալ ծախսերի փողերը չի կարողանում ծախսել՝ 30 տոկոսով է ծախսում»:
Մանրամասները՝ տեսանյութում: