Ավստրալական Qantas ավիաընկերության ինքնաթիռն ուղիղ փորձարարական թռիչք է կատարել Սիդնեյից Լոնդոն, ինչի շնորհիվ երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել, հաղորդում է CNN-ը:
Ինչպես նշվում է, թռիչքը տևել է 19 ժամ, իսկ երկարությունը կազմել է 17.8 հազար կիլոմետր:
Թռիչքի համար, ընդհանուր հաշվով, անհրաժեշտ էր 100 հազար կիլոգրամ ռեակտիվ վառելիք:
Boeing 787-9 Dreamliner օդանավում եղել է 50 մարդ: